Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ Առաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ) Ոստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ) Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին Դամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրա Բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ) Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետԱռաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ)Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջևՈստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է ՆովոռոսիյսկինԴամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրաԲարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ)Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացումԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի
Թոփ-լուրեր

Բելգիայի դեսպանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար պայծառ ապագա է կանխատեսում

 
Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ առավել հարուստ է, քան մի քանի տարի առաջ։  

Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ապագայում ավելի կծաղկեն։

Բելգիայի դեսպանն այդպիսի կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակն ու Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության ապագայի հեռանկարները։

Դեսպանի բնորոշմամբ՝ Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ 

«Մեր դեսպանությունը սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերից, և ընդամենը մեկ ամիս առաջ մեր վարչապետ պարոն Բարտ դե Վևերն այստեղ էր՝ դեսպանության շենքի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Եվ նրանից անմիջապես հետո մեզ այցելեց խորհրդարանի խոսնակ պարոն դե Ռովերը։ Այսպիսով, մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Հայաստանի և վերջինիս իշխանությունների հետ»,-շեշտել է Էրիկ Դե Մույնքը։

Անդրադառնալով հայկական ապրանքների՝  ռուսական շուկա ներմուծումների համար տնտեսական սահմանափակումների կիրառմանն ու այդ ֆոնին Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ գործընթացում Բելգիայի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Երևանի ու Բրյուսելի միջև երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

«Որպես դեսպանատուն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ, վերջերս մենք Բելգիայում ընդունեցինք «Enterprise Armenia» ընկերության գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նա հնարավորություն ունեցավ այցելել կիսահաղորդիչներին նվիրված համաժողովին և հանդիպել այդ ոլորտի բելգիացի  գործիչների հետ։

Մենք նաև ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանում տեխնոլոգիական բոլոր ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սնունդն ու խմիչքը։ Մենք աշխատում ենք Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի հետ՝ այդ կապերը հաստատելու և ապահովելու համար, որպեսզի կարողանանք ամրապնդել երկկողմ գործարար կապեր Բելգիայի և Հայաստանի միջև»,-նշել է դեսպան Դե Մույնքը։

Կիսվելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարների շուրջ իր մոտեցումներով՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ ավելի հարուստ և ընդգրկուն է, քան մի քանի տարի առաջ։

«Երբ ես եկա Հայաստան, Բելգիայի դեսպանատունը 14-րդ եվրոպական դեսպանատունն էր, որը բացվեց այստեղ՝ Երևանում։ Այդ ժամանակից ի վեր, կարծում եմ, որ մենք բացել ենք ևս երկու կամ երեք դեսպանատներ։ Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական օրակարգն ավելի հարուստ է, քան երեք տարի առաջ, և ես տեսնում եմ դրա ծաղկումն ապագայում, ես տեսնում եմ, որ Հայաստանի և Եվրամիության ապագան շատ պայծառ է»,-եզրափակել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելել կամ սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Արգելքներն ու սահմանափակումները մինչ այս պահը չեն հանվել։

Այս ամենի ֆոնին Եվրամիությունը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Բրյուսելը Երևանի համար պատրաստում է աջակցության լրացուցիչ փաթեթ, որը ներառում է 50 միլիոն եվրոյի հրատապ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։