«Ով գիտի՝ ի վերջո կկնքվի՞ վերջնական համաձայնագիր, թե՞ ոչ։ Բայց եթե այո, ապա միաժամանակ երկու փաստ կլինի ակնհայտ. առաջին՝ սա, ըստ էության, կապիտուլյացիա է Իրանի առաջ, և երկրորդ՝ մենք պետք է ուրախ լինենք դրա համար, որովհետև այս խենթ ու անօրինական պատերազմի ամեն մի երկարող օրվա հետ մենք ավելի ենք թուլանում», — X-ում գրել է Մերֆին։
«Այս աղետալի պատերազմի ավարտը լավ բան է՝ որքան էլ որ նվաստացուցիչ լինեն պայմանները»,- հավելել է նա։ «Բայց մի՛ սխալվեք. սրանք Իրանի պայմաններն են։ Նրանք միայն մեկ զիջման են գնացել՝ բացել են [Հորմուզի] նեղուցը։ Բայց դա նույնիսկ զիջում էլ չէ, չէ՞ որ նեղուցը բաց էր դեռ մինչև պատերազմը։ Իսկ հիմա, երբ Իրանն ապացուցեց, որ ԱՄՆ-ն չի կարող խանգարել իրեն փակել այն, նրա ազդեցությունն էլ ավելի է մեծանում», — պարզաբանել է սենատորը։
Նա նաև նշել է, որ Իրանի ակտիվների ապասառեցումը փաստացի նշանակում է, որ Վաշինգտոնը Թեհրանին վճարելու է նեղուցը բացելու համար։ Բացի այդ, ըստ Մերֆիի, Իրանը որևէ նոր զիջման չի գնացել. միջուկային զենք չստեղծելու խոստումը չի կարող զիջում համարվել, քանի որ այն արդեն իսկ ամրագրված էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմաններում։
Սենատորի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հասել այս պատերազմի համար հայտարարված և ոչ մի նպատակի։ «[Իրանում] իշխանությունը դեռևս կոշտ գծի կողմնակիցների ձեռքում է։ Եվ Ամերիկայի կողմից ամենաուժեղ հարվածը կրելուց ու նեղուցը փակելու իրենց կարողությունն ապացուցելուց հետո նրանք ավելի ուժեղ են դարձել, քան մինչև պատերազմն էին։ Իրանը դեռևս ունի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և միջուկային ծրագիր»,- գրել է նա։ Մերֆին նաև մեծ է համարել հավանականությունը, որ վերջնական գործարքն այդպես էլ չի ստորագրվի, և ԱՄՆ-ն ստիպված կլինի շուտով վերսկսել ռազմական գործողությունները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ