The Guardian պարբերականի տվյալներով, միջոցառումները նկարագրվում են որպես «Australia plus» ռեժիմ՝ ավստրալական կարգավորման մոդելի ավելի խիստ տարբերակ։
Առաջարկվող սահմանափակումների համաձայն, մինչև 16 տարեկան դեռահասներին կարգելվի մուտքը բոլոր խոշոր սոցիալական հարթակներ։ Միաժամանակ այն հավելվածները, որոնք չեն ընկնում ուղիղ արգելքի տակ, օրինակ՝ խաղային ծառայությունները, նույնպես կենթարկվեն նոր պահանջների։ Մասնավորապես, դրանցում կարող են արգելել անծանոթ օգտատերերի հետ շփման գործառույթները։
Սահմանափակումների առանձին փաթեթը կվերաբերի մինչև 18 տարեկան օգտատերերին։ Նրանց նախատեսվում է արգելել ուշ ժամերին՝ 20:30-ից հետո, բովանդակության «անվերջ սքրոլը», ինչը փաստացի ներմուծում է թվային պարետային ժամի տարր։
Բացի այդ, անչափահասներին կարգելվի մուտքը արհեստական բանականության հիման վրա գործող ռոմանտիկ և սեքսուալացված չաթ-բոտերին։
Կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախաձեռնության հիմնական նպատակը դեռահասներին «վնասակար և կախվածություն առաջացնող բովանդակությունից» պաշտպանելն է, ներառյալ անվերջ ժապավենի մեխանիզմները և համացանցում անծանոթ մարդկանց հետ շփման ռիսկը։
«Այստեղ կիսամիջոցներ չկան»,— հայտարարել է կառավարական աղբյուրներից մեկը՝ մեկնաբանելով նախատեսվող սահմանափակումների ծավալը։
Կառավարության տվյալներով, ծնողների մոտ 90%-ն աջակցում է սոցիալական ցանցերից օգտվելու համար 16 տարեկանի նվազագույն շեմ սահմանելուն՝ համարելով, որ դա կնվազեցնի վնասակար բովանդակության ազդեցության ռիսկը։ Խորհրդակցություններին մասնակցած երիտասարդների գրեթե երկու երրորդը նույնպես ընդունել է, որ բարձր ռիսկային գործառույթների սահմանափակումը կարող է բարձրացնել իրենց անվտանգությունը ինտերնետում։
Բրիտանիայի մշակույթի նախարար Լիզա Նանդին հայտարարել է, որ սոցիալական ցանցերի արգելքն ինքնին «հրաշագործ լուծում» չէ, սակայն այն կարող է էապես նվազեցնել երեխաների համար ռիսկերը։ Նա որպես օրինակ բերել է Ավստրալիայի փորձը, որտեղ արդեն գործում են սահմանափակումներ 16 տարեկանից փոքր օգտատերերի համար։
Ավստրալիայում անչափահասներին արգելված է մուտքը 10 խոշոր հարթակներ, այդ թվում՝ TikTok, YouTube, Instagram, Facebook, Reddit, X, Snapchat և Twitch։
Բրիտանական իշխանությունները քննարկում են նոր միջոցառումները օրենսդրորեն ամրագրելու հնարավորությունը, ինչպես նաև կարգավորման ճկունության ընդլայնումը՝ արագ փոփոխվող թվային տեխնոլոգիաներին հարմարվելու համար։


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն