Ամերիկյան առաջնորդը պատմել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած լարված բանակցությունների ժամանակ ինքն ուղղակիորեն զգուշացրել է Նեթանյահուին՝ հակամարտությունը լայնամասշտաբ պատերազմի վերածվելու աղետալի հետևանքների մասին։ «Ես Բիբիին ասացի՝ ավելի լավ է շատ զգույշ լինես քո գործողություններում, որովհետև շատ շուտով կարող ես մեն-մենակ մնալ Իրանի դեմ»,- պատմել է Թրամփը։
Նա նշել է, որ կիրակի երեկոյան անցկացված առաջին զանգի ժամանակ ինքը իսրայելական վարչապետին հորդորել է ձեռնպահ մնալ իրանական հարձակմանը որևէ ուժային պատասխան տալուց։ Այդ զրույցն ավարտվել էր առանց կոնկրետ արդյունքների. Նեթանյահուն չէր բացել իր խաղաթղթերը։ Զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներն այն ժամանակ կարծում էին, որ Թրամփին հաջողվել է Նեթանյահուից գոնե մի քանի օր ժամանակ շահել։
Ընդսմին, իրադարձությունները զարգացել են սրընթաց։ Զանգից անմիջապես հետո Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ, որից հետո կապվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և պաշտոնապես տեղեկացրել Իրանի վրա հարձակվելու ընդունված որոշման մասին։
«Նրանք [իսրայելցիները] մեզ թարմացված տեղեկություն տրամադրեցին շատ ուշ փուլում,— իրավիճակը նկարագրել է Թրամփը։- Նրանց ուժերն արդեն Իրանի ճանապարհին էին։ Այդուհանդերձ, ինձ հաջողվեց հասնել այս հարվածի մասշտաբների փոքրացմանը»։
Թրամփն ընդգծել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի հինգ պետությունների առաջնորդները, որոնք ներգրավված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդական ջանքերում, դիմել են իրեն՝ խնդրելով առավելագույն ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։ Տարածաշրջանային խաղացողների գլխավոր նպատակն է դադարեցնել փոխադարձ հարվածները և առաջ շարժվել դեպի համապարփակ համաձայնագրի ստորագրում։
«Այսօր առավոտյան իրանցիները կապ հաստատեցին մեզ հետ և հայտարարեցին, որ այլևս հարվածներ չեն հասցնի Իսրայելին։ Նրանք խնդրեցին մեզ փոխանցել Իսրայելին, որպեսզի վերջինս դադարեցնի հարձակումները։ Ես իսկույն զանգահարեցի Բիբիին և ստիպեցի նրան կանգ առնել»,- մանրամասները բացահայտել է Թրամփը։
12-րդ ալիքի լրագրողների հետ զրույցի վերջում ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ նախկինի պես հնարավորությունների պատուհան է տեսնում Թեհրանի հետ մեծ գործարք կնքելու համար։ Նրա գնահատմամբ՝ Իրանը չափազանց շահագրգռված է այդ համաձայնագրի ստորագրմամբ, և ինքը համոզված է, որ դա կլինի «լավ ու ուժեղ գործարք»։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Արամազդ Ղալամքարյան թողարկում 7
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս