Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Հունիսի 5-ին ամբողջ աշխարհը խոսում է ամենակարևորի՝ մեր մոլորակի ապագայի մասին: Այս օրը ՄԱԿ-ը սահմանել է դեռևս 1972 թվականին՝ մեզ հիշեցնելու համար, որ բնությանը անհրաժեշտ են ոչ միայն գեղեցիկ խոսքեր, այլև իրական գործողություններ: Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի բարձրացումը, անտառային հրդեհները, երաշտները և օվկիանոսի աղտոտումը այլևս միայն ապագայի կանխատեսումներ չեն, այլ իրականություն, որը արձանագրվել է աշխարհի գիտնականների կողմից: NASA-ի տվյալներով՝ Երկրի միջին ջերմաստիճանը 19-րդ դարի վերջից ի վեր արդեն բարձրացել է ավելի քան 1°C-ով, և Համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակում է բարձրանալ:
Բայց կա նաև լավ նորություն. իրավիճակը դեռ կարող է փոխվել: Երկրները մշակում են շրջակա միջավայրի պաշտպանության նախագծեր, կլիմայի մոնիթորինգի համակարգեր, անտառվերականգնման ծրագրեր և ցածր ածխածնային էներգիայի ծրագրեր:
Եվ ամենակարևորը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ.
տեսակավորեք աղբը,
խնայեք ջուրը և էլեկտրաէներգիան,
ավելի հաճախ օգտագործեք հասարակական տրանսպորտը,
հրաժարվեք միանգամյա օգտագործման պլաստիկից,
ավելի խնայողաբար եղեք ռեսուրսների հետ։
Այսօր Հայաստանում մենք նշում ենք նաև Բնապահպանի օրը՝ մասնագիտական տոն այն մարդկանց համար, ովքեր ամեն օր աշխատում են պահպանել բնությունը, մաքուր օդը, ջուրը և անտառները։ Շնորհավորում ենք բոլոր բնապահպաններին, կամավորներին, գիտնականներին և շրջակա միջավայրի մասնագետներին այս կարևոր օրվա կապակցությամբ։
Յուրաքանչյուր փոքր գործողություն քայլ է դեպի ավելի լավ ապագա։ Մեր մոլորակը մեկն է։ Եվ թե ինչպիսին կլինի այն վաղը, կախված է մարդկության այսօրվա կայացրած որոշումներից»,- ասվում է գրառման մեջ։


















































Սենսացիա հնագիտության մեջ. մարդիկ ապրել են ջունգլիներում 150 հազար տարի առաջ
Ցնցող բացահայտում․ ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում գոյություն ունի անտեսանելի սահմանների «թաքնված համակարգ»
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀԾԿՀ-ն և շվեյցարական Helvetas-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մհեր Գրիգորյան. Հայաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջան...
Հունիսի 3-4-ին ՄՀՀ- ում կկայանա ռազմարդյունաբերական ցուցահանդես
Փաշինյանը վստահորեն առաջատար է Հայաստանում նախընտրական հարցումներում. Breavis
Կոնգոյի բժիշկները հայտարարել են, որ երկրում Էբոլայի բռնկումը դուրս է եկել վերահսկողությունից
Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված uպառազինությունը. ամբող...
Յուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա թվով 18 քվեաթերթիկ