Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 3-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին առնչվող գործառույթները, ինչպես նաև հաստատության գործունեության հիմնական մեթոդաբանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին` ընդգծելով, որ անընդհատ են արձանագրվում մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելության, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տեսակներ:
Պաշտպանն առանձնահատուկ շեշտադրել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն:
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին: Պաշտպանը, մասնավորապես նշել է, որ կալանքն, օրինակ` հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությանը՝ Հայաստանում իրականացվող առաքելության շրջանակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ