Անգլիայի լեգենդների հավաքականը տպավորիչ հաղթանակ է տարել Աշխարհի հավաքականի նկատմամբ
Մայիսի 31-ին Լոնդոնում կայացել է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ անցկացվող ավանդական Soccer Aid 15-րդ բարեգործական հանդիպումը: Անգլիայի լեգենդների հավաքականը 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Աշխարհի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի բաղձալի գավաթը:
Անգլիացիների թիմը գլխավորում էր անվանի մասնագետ Հարի Ռեդնապը, իսկ Աշխարհի հավաքականի ղեկին աթլետիկայի լեգենդ, օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտն էր։ Այս բացառիկ խաղում երկրպագուները կրկին հնարավորություն ունեցան դաշտում տեսնելու այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ուեյն Ռունին, Ջո Հարտը, Դիմիտար Բերբատովը, Նեմանյա Մատիչը, Ժորդի Ալբան, Մայքլ Էսյենը և այլ հայտնի դեմքեր:
Soccer Aid-ը աշխարհի խոշորագույն բարեգործական ֆուտբոլային իրադարձությունն է, որն անցկացվում է 2006 թվականից՝ միավորելով ֆուտբոլի նախկին աստղերին ու շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին:
Չնայած այս խաղում կրած պարտությանը, դիմակայության ընդհանուր հաշիվը դեռևս Աշխարհի հավաքականի օգտին է՝ 8:7: Նախկինում թիմերն աչքի են ընկել նաև խոշոր հաշիվներով. օրինակ՝ 2021 թվականի հոբելյանական 10-րդ խաղում Աշխարհի հավաքականը, որի կազմում փայլում էին Ռոբերտո Կառլոսը, Ռիվալդոն, Կլարենս Զեեդորֆն ու Պատրիս Էվրան, 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել անգլիացիների նկատմամբ:
Այս տարվա հանդիպումը, սակայն, պատմական էր ոչ միայն խաղադաշտում ծավալված պայքարով, այլև հանգանակված գումարի չափով։ Կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ռեկորդային՝ 16,4 մլն ֆունտ ստերլինգ (համեմատության համար՝ 2021-ին այդ թիվը կազմում էր 13 մլն ֆունտ):
Հասույթն ամբողջությամբ կփոխանցվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ամբողջ աշխարհում երեխաների կյանքի բարելավման ծրագրերին աջակցելու նպատակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը