Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հունական Յանինա քաղաքում
Հունաստանի ազգային հավաքականի, իտալական մի շարք ակումբների և դանիական «Կոպենհագենի» նախկին պաշտպան Մարիոս Իկոնոմուն հիվանդանոցում մահացել է ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 23-ին հունական Յանինա քաղաքում։ 33-ամյա Իկոնոմուն մոտոցիկլետով բախվել էր շրջադարձ կատարել փորձող ավտոմեքենային։ Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստն ընթանալիս է եղել առանց պաշտպանիչ սաղավարտի։
Մարիոսը գանգուղեղային ծանր վնասվածքներով և կրիտիկական վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա վիրահատության էր ենթարկվել և միացվել արհեստական շնչառության սարքին՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելով նեյրովիրաբույժների խիստ հսկողության տակ: Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հույն պաշտպանը հանդես է եկել հայրենի ԱԵԿ-ում և «Պանետոլիկոսում», ինչպես նաև իտալական Սերիա Ա-ն ներկայացնող «Բոլոնիայում», «Կալյարիում» և «Սամպդորիայում»։
2020-ից 2023 թվականներին նա պաշտպանել է դանիական «Կոպենհագենի» գույները՝ թիմի հետ դառնալով Դանիայի չեմպիոն։ Իկոնոմուն իր ակտիվում ուներ նաև 6 հանդիպում Հունաստանի ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր վերջերս՝ 2024 թվականին:
Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել իտալական Սերիա Ա-ի ակումբները, ինչպես նաև մարզական լրատվամիջոցներն ու լրագրողները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը