Blue Origin-ը X սոցիալական ցանցում հաստատել է, որ փորձարկման ընթացքում տեղի է ունեցել «աննորմալ իրավիճակ»։ Ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի խոսքով՝ բոլոր աշխատակիցներն անվտանգ են, անձնակազմի համար վտանգ չկա։ Նա ընդգծել է, որ վթարի պատճառների վերաբերյալ եզրակացություններ անել դեռ վաղ է։
Associated Press-ի տվյալներով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ Քեյփ Կանավերալի և Կոկո Բիչի բնակիչները հայտնել են տների ցնցումների և երկնքում տեսանելի պայծառ բռնկման մասին։ Տեղական ծառայությունները հայտարարել են, որ վառելիքի հնարավոր արտանետումների պատճառով սպառնալիք չկա։
Փորձարկումները կատարվել են New Glenn-ի չորրորդ արձակմանը նախապատրաստվելու շրջանակում, որը նախատեսվում էր առաջիկա շաբաթներին։ Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր Amazon Leo ինտերնետ ծառայության համար նախատեսված 48 արբանյակ։ Փորձարկման պահին հրթիռի վրա սարքեր չեն եղել։ Մեկնարկային ենթակառուցվածքին հասցված վնասների ծավալը դեռ չի գնահատվել։
Ավելի վաղ այս տարի հրթիռն արդեն բախվել էր տեխնիկական խնդիրների. արձակումներից մեկի ժամանակ վերին աստիճանը չի կարողացել AST SpaceMobile արբանյակը դուրս բերել ուղեծիր, ինչը հանգեցրել է առաքելության ամբողջական կորստին։
New Glenn-ը ծանր դասի հրթիռ է, որը Blue Origin-ը մշակել է առևտրային, գիտական և ազգային առաքելությունների համար։ Այն առաջին անգամ կիրառվել է 2025 թվականին և NASA-ի կողմից դիտարկվում է որպես Artemis ծրագրի տարրերից մեկը։ Բեզոսը հայտարարել է, որ ընկերությունը կվերականգնի անհրաժեշտ ամեն ինչ և կվերադառնա թռիչքներին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ