Թրամփը կոչ է արել «չշտապել» Իրանի հետ համաձայնության հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է ամերիկացի բանակցողներին «չշտապել» Իրանի հետ հնարավոր համաձայնության հարցում՝ չնայած ավելի վաղ հնչեցրած այն հայտարարություններին, թե գործարքը մոտ է։ Թրամփը սոցիալական ցանցերում նշել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են կառուցողական մթնոլորտում, սակայն ընդգծել է, որ կողմերը պետք է ժամանակ տրամադրեն՝ ճիշտ և արդյունավետ բանակցություններ վարելու համար, գրում է BBC-ին:
Քննարկվող տարբերակը ոչ թե վերջնական համաձայնություն է, այլ միջանկյալ պայմանավորվածություն, որը կարող է ներառել հրադադարի 60-օրյա երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների ճանապարհային քարտեզ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների «մեծ մասն արդեն ավարտված է», ինչից հետո շրջանառվում էին ենթադրություններ մոտալուտ հայտարարության մասին։ Իրանից նույնպես հակասական, բայց հարաբերականորեն դրական ազդակներ են հնչել։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ կողմերը համաձայնության հասնելու հարցում միաժամանակ «շատ մոտ են և շատ հեռու»։
Ըստ հաղորդումների, մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված․ խոսքը վերաբերում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման պայմաններին և Վաշինգտոնի պահանջներին՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման հետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դելիում լրագրողների հետ զրույցում նշել է, որ սեղանին դրված են լուրջ առաջարկներ՝ Հորմուզի նեղուցի բացման և ժամանակային հստակ սահմանափակումներով միջուկային բանակցությունների շուրջ։
Հաղորդվում է նաև, որ քննարկվող հնարավոր գործարքը տարաձայնություններ է առաջացրել Հանրապետական կուսակցության ներսում, որտեղ որոշ ներկայացուցիչներ այն չափազանց մեղմ են համարում Իրանի նկատմամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ