Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին
Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են դաշինքի գլխավոր քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարը:
Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը մեծապես ավելացել են: Նա շեշտել է ավելի շատ զինամթերք արտադրելու անհրաժեշտությունը: Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում է Ուկրաինայի պաշտպանության ամրապնդումը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային և հրթիռային կարողություններին հասցրած հարվածը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար:
Իր հերթին, Մարկո Ռուբիոն նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է օգտակար լինի մասնակից բոլոր երկրների համար: Նա շեշտել է ավելի սերտ գործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Ռուբիոն նաև նշել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում որոշ առաջընթացի մասին: Նրա խոսքով՝ հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել հարստացված ուրանի խնդիրը։ Ռուբիոն նաև անընդունելի է համարել այն, որ Իրանը փորձում է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման համակարգ ներդնել և հորդորում է Օմանին միանալ իրեն այս հարցում: Ռուբիոյի խոսքով՝ դա նախադեպ կստեղծի այլ երկրների համար՝ նմանատիպ տուրքեր սահմանել ռազմավարական կարևոր այլ ջրային ուղիներով անցման համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ