Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Ավստրիայի հետախուզության նախկին աշխատակից Էգիստո Օտը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ Վիեննայի դատարանը 63-ամյա Օտին մեղավոր է ճանաչել ռուսական հետախուզության սպաներին և գերմանական սնանկացած Wirecard վճարային ընկերության նախկին ղեկավար, արդարադատությունից թաքնվող Յան Մարսալեկին տեղեկություններ փոխանցելու մեջ:
Օտը, ով հերքում է մեղադրանքները, դատապարտվել է 4 տարի և 1 ամիս ազատազրկման։ Նրա փաստաբանը բողոքարկել է դատավճիռը։ Լրտեսական այս սկանդալը կրկին մտահոգություններ է առաջացրել, որ Ավստրիան շարունակում է մնալ ռուսական լրտեսական գործունեության կենտրոն:
Բացի լրտեսությունից, Օտը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված խարդախության և վստահության չարաշահման մեջ:
Դատարանում հնչել է, որ նա աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի Դաշնության գաղտնի հետախուզական ծառայությանը՝ ի վնաս Ավստրիայի Հանրապետության»՝ 2015-ից 2020 թվականներին ոստիկանական տվյալների բազաներից հավաքելով գաղտնի փաստեր և մեծ քանակությամբ անձնական տվյալներ: Դատախազները հայտարարել են, որ Օտն այս տեղեկությունները վարձատրության դիմաց փոխանցել է Մարսալեկին և ռուսական հետախուզության անհայտ ներկայացուցիչներին:
Մարսալեկը, ով նույնպես Ավստրիայի քաղաքացի է, հետախուզվում է գերմանական ոստիկանության կողմից խարդախության մեղադրանքով։ Այժմ ենթադրվում է, որ նա գտնվում է Մոսկվայում, ուր փախել էր Ավստրիայի տարածքով 2020 թվականին: Ռուսական հետախուզության հավանական գործակալ Մարսալեկը գտնվում է Ինտերպոլի «կարմիր ծանուցման» տակ։
Օտը մեղավոր է ճանաչվել նաև Ավստրիայի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական հեռախոսների տվյալները Մոսկվային փոխանցելու մեջ։ Նա հեռախոսներին տիրացել էր այն բանից հետո, երբ դրանք պատահաբար ընկել էին Դանուբ գետը՝ Ավստրիայի ՆԳՆ-ի կողմից կազմակերպված նավակով զբոսանքի ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ