Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայումս գտնվում են բավականին լավ կետում, և Վաշինգտոնը զգալի առաջընթաց է արձանագրել։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ամերիկյան կողմի տպավորությամբ՝ Իրանի իշխանությունները ցանկանում են, որ համաձայնագիր կնքվի։ Սակայն Վենսը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ ռազմական գործողություններին, եթե դիվանագիտությունը ձախողվի։
«Մենք կարծում ենք, որ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Կարծում ենք, որ իրանցիները ցանկանում են, որ համաձայնագիր կնքվի», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ «Նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հանձնարարել է բանակցել բարի կամքով, և հենց դա էլ մենք անում ենք»։ «Այսպիսով, հիմա բավականին լավ վիճակում ենք։ Բայց կա նաև պլան Բ։ Պլան Բ-ն ռազմական գործողությունների վերսկսման մասին է՝ ԱՄՆ նպատակներն առաջ մղելու համար», - պարզաբանել է Վենսը։
«Նախագահը չի ուզում, որ դա լինի։ Եվ ես կարծում եմ, որ իրանցիներն էլ դա չեն ուզում», - ընդգծել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ