Միքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն իր դժգոհությունն է հայտնել «արքայական» ակումբի աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքի վերաբերյալ։ Ֆրանսիացի ռմբարկուն 36-րդ տուրի «Օվիեդոյի» դեմ հաղթական խաղից (2-0) հետո հասցրել էր քննադատել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային:
«Միքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջ։ Կապ չունի՝ դու Կիլիան Մբապեն ես, թե մեկ ուրիշը։ Ես երբեք ցուցադրաբար չեմ դրսևորել ինձ ու չեմ ասել, որ չեմ դիտել մարզչի մամուլի ասուլիսները»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sport.fr-ը։
Բեյլը մադրիդյան ակումբում անցկացրած 9 տարիների ընթացքում նվաճել է 16 տիտղոս։ Թեև նա բազմիցս խիստ քննադատությունների է արժանացել գոլֆի հանդեպ ունեցած իր մեծ սիրո պատճառով, սակայն երբեք հրապարակայնորեն չի հակադարձել և չի վիճարկել մարզիչների որոշումները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը