Ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար
Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում չեմպիոնությունն ու գավաթը արդեն ապահոված Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո հայ կիսապաշտպանը Radio TV Serie A-ի եթերում ամփոփել է մրցաշրջանը և անդրադարձել թիմի հաջողություններին: Նա նշել է, որ ընթացիկ տարում գրանցած բարձր արդյունքները ամբողջ կոլեկտիվի արդյունքն են, քանի որ նախորդ տարվա բարդ պահերից հետո թիմը կարողացել է ուժ գտնել, միավորվել և ապացուցել, որ ընդունակ է կրկին հաղթելու:
Հենրիխի խոսքով՝ նախորդ մրցաշրջանների ձախողումների հիշողությունները մնում են ֆուտբոլիստների սրտերում, սակայն հենց այդ բարդ պահերն են ուժ տվել միավորվելու և ապագան փոխելու համար: Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ ներկա պահին թիմում բոլորը չափազանց երջանիկ են այս նվաճման համար, բայց պետք է շարունակել առաջ շարժվել և ավելի շատ հավատալ սեփական ուժերին: Անդրադառնալով կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ հարցին՝ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել հստակ հայտարարությամբ. «Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար: Ես դեռ խաղալու քաղց ունեմ: Առաջիկա օրերին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ պետք է անել, որից հետո կկայացնեմ որոշում»,- նշել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը