Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ Կալաս
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը ցանկանում են պառակտել Եվրոպական միությունը, քանի որ միասնական Եվրոպան նրանց համար հզոր մրցակից է։ «Ինչո՞ւ են այս տերությունները ցանկանում ոչնչացնել Եվրամիությունը։ Որովհետև միասին մենք շատ ավելի ուժեղ ենք», - ասել է նա Տալինում կայացած Լենարտ Մերիի համաժողովում։ «Նրանց դուր չի գալիս Եվրամիությունը, դա ակնհայտ է», - հավելել է Կալասը։
Եվրոպան շատ ավելի ուժեղ է, երբ հանդես է գալիս միասնական ճակատով։ «Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու նրանք չեն սիրում ԵՄ-ն, ինչու Չինաստանը չի սիրում ԵՄ-ն, ինչու Ռուսաստանը չի սիրում։ Պատճառն այն է, որ եթե մենք միասին ենք և միասին ենք գործում, մենք հավասար ենք, մենք ուժեղ ենք», - ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը։
Կալասը նշել է, որ «ավելի հեշտ է» գործ ունենալ առանձին երկրների հետ, քան դաշինքի հետ, որը կարող է գործել որպես հավասար տերություն։ Նրա խոսքով՝ «Հիանալի հարաբերություններ ունեմ ձեզ հետ, բայց ինձ դուր չի գալիս Եվրամիությունը» ոճի հռետորաբանությունը ԱՄՆ-ի «բաժանիր և տիրիր» ռազմավարության մի մասն է։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը կոչ է արել անդամ պետություններին չթուլացնել դաշինքը՝ Վաշինգտոնի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելով։ «Ես շատ մտահոգված եմ, քանի որ երբեմն տեսնում եմ, որ որոշ երկրներ գնում են այդ ճանապարհով։ Մասնատումն իսկապես աշխատում է», - ասել է Կալասը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը մերժել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ նախկին Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերին նշանակել Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններում ԵՄ ներկայացուցիչ։ «Ռուսաստանին մեր անունից բանակցող նշանակելու իրավունք տալը շատ խելամիտ չէր լինի», - ասել էր Կալասը մայիսի 11-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ