Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զգուշացրել է գալիք դժվարին ժամանակների մասին և Հնդկաստանի ժողովրդին պատասխանատվության կոչ արել գլոբալ տնտեսական անկայունության պայմաններում: «Հայրենասիրությունը ոչ միայն երկրի համար կյանք տալու պատրաստակամությունն է, այլև կարգապահ ապրելակերպը դժվարին ժամանակներում»,- ընդգծել է նա: Ինչպես հաղորդում է Navbharat Times-ը, Մոդին մի քանի խորհուրդ է տվել, որոնք կօգնեն երկրին տնտեսել վառելիքի ծախսերն ու զարգացնել տնտեսությունը:
Նարենդրա Մոդին առաջարկել է հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից, առաջնահերթություն տալ մետրոյին և երկաթուղիներին, և եթե հնարավոր է, տեղաշարժվել էլեկտրական մեքենաներով՝ բենզին և դիզելային վառելիք խնայելու համար: Վարչապետը խոստացել է, որ ինքն էլ է մետրոյով երթևեկելու:
Նա խորհուրդ է տվել արձակուրդ չգնալ արտերկիր, առաջնահերթություն տալ ներքին զբոսաշրջությանը, ընտրել հայրենական արտադրության ապրանքներ, ինչը երկրում կստեղծի աշխատատեղեր և կնվազեցնի կախվածությունը ներմուծումից, այս տարի ոսկի գնել խիստ անհրաժեշտության դեպքում, ինչը, ըստ Մոդիի՝ կօգնի խուսափելու արժութային պահուստների անհարկի ծախսերից: Ոսկին հատկապես տարածված է Հնդկաստանում՝ որպես հարսանեկան նվեր:
Հնդկաստանի վարչապետը նաև առաջարկել է բնակչությանը կրճատել բուսայուղի օգտագործումը, իսկ ֆերմերներին՝ կիսով չափ կրճատել պարարտանյութերի օգտագործումը:
Խորհուրդ է տրվում հնարավորինս աշխատել տնից, ինչպես դա եղավ COVID-19 համաճարակի ժամանակ:
Հնդկաստանի վարչապետի կոչը պայմանավորված է համաշխարհային էներգակիրների գների աճով, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի և Հորմուզի նեղուցի հետագա շրջափակման պատճառով։ Հնդկաստանում վառելիքի գները կտրուկ աճում են։ The Hindu-ի տվյալներով՝ երկրի հում նավթի պաշարները կարող են բավարարել ընդամենը 25 օր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ