Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը Բրազիլիայում
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի aշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են վստահ ելույթները: Մրցաշարի երկրորդ օրը հայկական պատվիրակությանը բերեց երեք կարևոր հաղթանակ։
Օրվա ամենատպավորիչ մենամարտը գրանցվեց կանանց 51 կգ քաշային կարգում։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը ռինգ էր դուրս եկել Թունիսը ներկայացնող Նոուրել Չամրուխիի դեմ։ Հայ մարզուհին մենամարտի ելքը վճռեց հենց առաջին ռաունդում՝ ցուցադրելով բացահայտ առավելություն։ Գրիգորյանի դիպուկ հարվածներից հետո մրցակիցը երեք անգամ հայտնվեց նոկդաունում, ինչը ստիպեց ռինգի մրցավարին անմիջապես դադարեցնել գոտեմարտը և գրանցել տեխնիկական նոկաուտ։
Գերծանր քաշային կարգում (+90 կգ) իր առաջին քայլն արեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը։ Նրա մրցակիցը տանտերերի ներկայացուցիչ՝ բրազիլացի Ջոել Ռամոսն էր։ Չնայած մրցակցի հայրենի պատերին՝ Չալոյանը վարեց գրագետ մենամարտ և մրցավարների որոշմամբ առավելության հասավ 4-1 հաշվով։
Հաջողությամբ պսակվեց նաև 55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանի ելույթը։ Նա բավականին ծանր ու դիտարժան դիմակայությունում կարողացավ կոտրել ղազախ Բագլաման Կենժիբեկի դիմադրությունը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։
Ցավոք, հայկական թիմն առանց կորուստների չանցավ այս փուլը։ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Էլիդա Քոչարյանն ու Արթուր Սահակյանը զիջեցին իրենց մրցակիցներին և ավարտեցին պայքարը մրցաշարում։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի այս խաղարկությունում սրանք Հայաստանի հավաքականի միակ հաջողությունները չեն։ Ավելի վաղ մրցաշարը հաղթանակով էին սկսել նաև Արթուր Բազեյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)՝ ապացուցելով հայկական թիմի բարձր պատրաստվածությունը:
armspoert.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը