Հրապարակվել է Լա լիգայի «Ատլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունը
Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրապարակել է Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունը։ Խոսքը գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերի և VAR (տեսակրկնապատկերի) սենյակի միջև բանակցությունների մասին է, որոնց արդյունքում չեղարկվեց «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինի հեռացումը:
Էկրանի մոտ դրվագը վերանայելուց հետո գլխավոր մրցավարը համաձայնել է գործընկերների հետ. «Լա՛վ, «Բարսելոնայի» խաղացողը վերահսկում է գնդակը, խաղում է դրանով, իսկ հետո տրորում է մրցակցի ոտքը։ Դա խաղային դրվագի բնականոն շարունակությունն է։ Ես կչեղարկեմ կարմիր քարտը և նրան դեղին ցույց կտամ, լա՞վ»։ «Ճիշտ այդպես, համաձայն ենք», - արձագանքել են VAR-ի սենյակից։
Արդյունքում, տեսակրկնապատկերի մանրամասն դիտումից հետո մրցավարն արձանագրեց, որ Ժերարդ Մարտինը նախապես խաղացել է գնդակին, և չեղյալ հայտարարեց խաղադաշտից նրան հեռացնելու իր նախնական որոշումը։
Նշվում է, որ որոշման փոփոխության գլխավոր պատճառն այն է, որ եթե խաղացողը նախ կատարում է մաքուր հպում գնդակին, իսկ մրցակցի ոտքին հարվածը տեղի է ունենում դրանից անմիջապես հետո՝ հարվածող ոտքի բնականոն շարժման (իներցիայի) հետևանքով, ապա դա չի որակվում որպես միտումնավոր կոպիտ խաղ և չի պատժվում ուղիղ հեռացմամբ։ Տվյալ դեպքում մրցավարները բախումը համարել են անխուսափելի և խաղային դրվագի բնական շարունակություն։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը