Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվի Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը Վերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառով Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համար Ռուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումը Հարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելի Կասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին Էսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինը Կոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար

Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին
Հայաստան

Համաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետ

Համաներում Հայաստանում չի ծրագրվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնելու այդ համակարգն այնքան, որ լիովին փոխարինի համաներմանը։ Վարչապետի խոսքով՝ վերլուծությունները ցույց են տվել, որ համաներումը մեծացնում է կրկնահանցագործությունների թիվը։

«Առաջիկայում համաներում պլանավորվո՞ւմ է»,- հարցնում է Վայքի բնակիչներից մեկը վարչապետ Նիկոլ  Փաշինյանին։

«Այս տարի չենք պլանավորել»։

Հարցնողի հարազատը քրեակատարողական հիմնարկում է՝ ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով մարդու կյանք խլելու պատճառով։

«Երիտասարդներ են, դուրս գան, ընտանիք կազմեն»։

Փաշինյանն իր օրինակով է հարցին պատասխանում․տարիներ առաջ եղել է քրեակատարողական հիմնարկում և համաներմամբ ազատ արձակվել։ Բայց դա, վարչապետի խոսքով, ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր՝ միջազգային ճնշման ներքո։ Այժմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե համաներում կիրառելու, այլ վերասոցիալականացման ու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը զարգացնելու սցենարով։ Սա, Փաշինյանի համոզմամբ, ավելի մարդակենտրոն և արդարացի մոտեցում է։

«Երբ խոսքը համաներման մասին է, այդ ակտն անձի հատկանիշները հաշվի չի առնում։ Դա համատարած է․ այսինչ հոդվածով է դատված, և այսքան է մնացել, բոլորին բաց է թողում։ Նախկին մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, ես հիմա կոնկրետ տոկոս չունեմ, բայց համաներումից հետո մի հսկայական մասը առաջին 3 ամսվա մեջ վերադառնում է քրեակատարողական հիմնարկ»։ 

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տվյալներով՝ 2025-ին ծառայության շահառուների թիվը 20․132 է՝ 2024-ի շահառուներից 6․920-ով ավելի։ Նույն ժամանակահատվածում նվազել է պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների կրկնահանցագործությունների թիվը՝ 2024-ի 1,5 %–ից 2025-ին դառնալով 1,4 %։ Պայմանական վաղաժամկետ ազատվածների վիճակագրության վերջին թարմ տվյալը նախորդ տարեվերջին հրապարակել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատական մոտեցման վրա»։ 

Դատապարտյալները, վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելով, հավաքում են միավորներ։ 28-ից ավելի միավոր ունենալու դեպքում ՔԿԾ-ն կարող է կազմել դրական զեկույց պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Սակայն վերջնական որոշումն ընդունում են դատախազությունն ու դատարանները։ ՔԿԾ-ի տվյալներով՝ 2024-ին կազմվել է 765 զեկույց, որոնցից միայն 180-ն են եղել դրական։ Դրանց հիման վրա պայմանական վաղաժամկետ ազատվել է 138 դատապարտյալ։ Գալյանի խոսքով՝ նախարարությունն այժմ աշխատում է թե՛ զեկույցների բովանդակությունը, թե՛ բալային համակարգը փոխելու ուղղությամբ․

«Եվ համակարգային խնդիր ունենք՝ ներհամակարգային, այն առումով, որ զեկույցների բովանդակությունը լավարկման կարիք ունի, դրա համար ես ասացի, որ մենք կատարելագործելու ենք պատժի պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը և նախատեսելու ենք, որ քրեակատարողական ծառայությունը պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը գնահատի, իսկ պրոբացիայի ծառայությունը միայն հասարակություն վերադառնալուց հետո դրսևորելիք վարքագծին պետք է հնարավոր գնահատական տա, այսինքն՝ կանխատեսումների եղանակով դա պետք է տեղի ունենա։ Եվ այդ երկու զեկույցները պետք է ոչ թե հակասեն իրար, այդպիսի  իրականություն այսօր երբեմն ունենք մենք, այլ փոխլրացնեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ զեկույցները պատասխանեն տարբեր հարցերի։ Մենք հիմա մշակում ենք այն հարցերի շրջանակը, որոնց պետք է պատասխանեն այդ երկու զեկույցները, և ես վստահաբար կարող եմ նշել, որ դրանք ավելի մարդակենտրոն և օբյեկտիվ են լինելու»։

«Որոշում կայացնող մարմինները կաշկանդվա՞ծ են, օրինակ, ցմահ դատապարտված և ծանր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց հասարակություն վերադարձնելու» հարցին Գալյանը պատասխանում է՝ գուցե այո․

«Այո՛, դատարանները մտահոգվում են կամ գուցե կարծրատիպային մոտեցում կա, գուցե հաշվի են առնում արարքի վտանգավորությունը, որովհետև, եթե անկեղծ լինեմ, մենք շատ քիչ ցմահ դատապարտյալներ ունենք, որոնք, օրինակ, մեղադրվել են ժամանակին մեկ կամ երկու անձի սպանության համար։ Ունենք շատ սարսափելի դեպքեր իրականում։ Իհարկե, դեպքից կտրվելով պետք է հասկանանք, թե արդյոք այդ վերասոցիալականացման ճանապարհը անձը կարողանում է անցնել կամ պետք է անցնի»։

Դատապարտյալների, կալանավորված անձանց համար վերականգնողական և կրթական ծրագրեր իրականացնում է ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը։ Ծրագրերը ներառում են կահույքագործություն, ծրագրավորում, կարուձև, անձնային աճ, խեցեգործություն, զարդակիրառական արվեստ, հաշվապահություն և այլ դասընթացներ։ 2025–ին այս ծրագրերին պետական բյուջեից հատկացվել է 72 մլն դրամ։ Գալյանի խոսքով՝ այս ծրագրերը դրականորեն են ազդել ոչ միայն պայմանական վաղաժամկետ ազատման, այլև վիճակագրության վրա, ըստ որի՝ դատապարտյալները պատժի ավելի մեղմ պայմաններ են տեղափոխվում։  

«Տոկոսային  հարաբերությամբ կարող եմ ասել, որ 50 %–ից ավելի աճ ունենք այն դեպքերի, երբ անձինք տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով տեղափոխվել են պատժի ավելի մեղմ պայմաններ՝ պատիժը կրելու կամ ավելի մեղմ անվտանգային գոտի։ Սա նշանակում է, որ Քրեակատարողական ծառայությունը որդեգրել է անհատական մոտեցում՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Եվ այդ տեղաբաշխող հանձնաժողովի նիստերը ավելի հաճախ են տեղի ունենում»։

Արդարադատության նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը այնքան, որ լիովին փոխարինի համաներմանը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը․

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք շատ արագ այս պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները այնքան կմեծացնենք, որ ով, այսպես ասած, արժանացել է դրան, համաներմանը չսպասի»։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրագրերի թիվը վերջին տարիներին աճել է մի քանի անգամ։ Եթե 2019-ին մշակութային ու կրթական միջոցառումներին գրանցվել էր մոտ 2․800 մասնակից, ապա 2024-ին այդ թիվն արդեն հասել է 6․942-ի։ Միայն 2025–ի առաջին չորս ամիսներին քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են 107 տարաբնույթ միջոցառումներ՝ մարզական, կրոնական, մշակութային, որոնց մասնակցել է ավելի քան 2․200 անձ։

Աղբյուրը՝ Ռադիոլուր