Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվի Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը Վերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառով Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համար Ռուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումը Հարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելի

Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ
Հայաստան

Ինչո՞ւ է աղմկում Երևանը

Քչերը գիտեն, որ ձայնը կամ աղմուկը նույնպես կարող է դիտվել որպես աղտոտման տեսակ։ Մեծ քաղաքներում տրանսպորտի ինտենսիվ շարժը, շինարարական աշխատանքները բացի օդի աղտոտումից կարող են առաջացնել ձայնային աղտոտում։ Սա ժամանակակից մեծ քաղաքներին բնորոշ խնդիրներից է։ Տարբեր քաղաքներում տեղական իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել աղմուկի ազդեցությունը։ Թե ինչպիսին է այս առումով պատկերը մայրաքաղաք Երևանում, Top-News.am-ը փորձել է պարզել քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ։

Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ Երևանում աղմուկի մակարդակի վերաբերյալ համակարգված և մասնագիտական չափումներ գրեթե չեն իրականացվել։ Մասնագետի վերլուծությամբ աղմուկի բնույթը տարբեր է քաղաքի տարբեր հատվածներում։ Օրինակ՝ կենտրոնում առաջացող աղմուկը զգալիորեն տարբերվում է մյուս վարչական շրջանների աղմուկից։ 

Աղմուկի հիմնական պատճառները Երևանում

Վիկտոր Մնացականյանն առաջին հերթին նշեց հասարակական տրանսպորտը, մասնավորապես «Ժոնգթոնգ» տեսակի ավտոբուսները։ Նրա համոզմամբ՝ այս տեսակի ավտոբուսների օգտագործումը սխալ էր, քանի որ դրանց աղմուկը համեմատած ավելի բարձր է և զգալի ազդեցություն է ունենում քաղաքի միջավայրի վրա։ Կենտրոնին ոչ այնքան բնորոշ, բայց Երևանի մի շարք թաղամասերում աղմուկի աղբյուր է ընթացող շինարարությունը։

Աղմուկի մեկ այլ աղբյուր է փոքր ու մեծ սրճարաններից հնչող երաժշտությունը. «Կենտրոնում գրեթե յուրաքանչյուր սրճարան կամ փոքր առևտրի կետ իր պարտքն է համարում բարձր երաժշտություն միացնել։ Սա ոչ միայն ավելացնում է քաղաքային աղմուկը, այլ նաև անարգանք է մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ»,-նկատում  է Վիկտոր Մնացականյանը։ 

Այս ամենին ավելանում են նաև մեքենաների ձայնային ազդանշանները՝ էլ ավելի բարձրացնելով ընդհանուր աղմուկի մակարդակը։

Այնուամենայնիվ, Մնացականյանի գնահատմամբ, դրական միտում է, որ էլեկտրական մեքենաների թիվը աստիճանաբար աճում է։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացը պետք է ավելի խրախուսել, իսկ քաղաքի կենտրոնում նպատակահարմար կլիներ կիրառել միայն էլեկտրական ավտոբուսներ, ինչը կարող էր զգալիորեն նվազեցնել աղմուկը։

Մնացականյանը ընդգծում է, որ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը քաղաքային ռազմավարական մաստեր պլանի բացակայությունն է։ Ըստ նրա՝ «դա ամենակարևոր փաստաթուղթն է յուրաքանչյուր ժամանակակից քաղաքի համար», մասնագետը այն համեմատում է պետության սահմանադրության հետ՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը քաղաքային կառավարումը համակարգելու համար։

Ռազմավարական մաստեր պլանի առկայության դեպքում հնարավոր կլինի միաժամանակ լուծումներ տալ առանձին խնդիրների համար և կստեղծվի քաղաքի ամբողջական, համակարգված քաղաքականություն։

Սակայն քաղաքային աղմուկը միայն միջավայրային խնդիր չէ․ այն կարող է ունենալ նաև առողջական հետևանքներ։ Այդ մասին զրուցել ենք «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկ-աուդիոլոգ Նելլի Մոսեսովայի հետ։

Մասնագետի խոսքով՝ աղմուկի թույլատրելի մակարդակների վերաբերյալ միջազգային չափանիշներ է սահմանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ նորմերը տարբեր են՝ կախված միջավայրից։ Առանձին սահմանաչափեր կան ճանապարհների, բնակելի տարածքների և աշխատավայրերի համար։

Աղմուկի ուժը ընդունված է չափել դեցիբելներով (dB), որը ցույց է տալիս ձայնային էներգիայի լոգարիթմական մակարդակը. որքան ավելի բարձր է dB ցուցանիշը, այնքան ավելի ուժեղ է ձայնը:

«Օրինակ՝ ճանապարհների համար միջին թույլատրելի աղմուկը մոտավորապես 55 dB է։ Սակայն սա միջինացված ցուցանիշ է, քանի որ փողոցում աղմուկի մակարդակը մշտապես փոփոխվում է՝ կախված երթևեկության ինտենսիվությունից և այլ հանկարծակի ձայնային աղբյուրներից։ Գիշերային ժամերին թույլատրելի մակարդակը պետք է ավելի ցածր լինի»,- նշում է մասնագետը։

Մոսեսովայի խոսքով՝ Հայաստանում աղմուկի մակարդակի վերաբերյալ լայնածավալ և համակարգված ուսումնասիրություններ գրեթե չեն իրականացվել։ Թեև 2002 թվականին ընդունվել են համապատասխան սանիտարական նորմեր, որոնք որոշ դեպքերում նույնիսկ ավելի խիստ են, քան ԱՀԿ-ի առաջարկած չափանիշները, սակայն դրանց համապատասխանության վերաբերյալ ամբողջական չափումներ չեն հրապարակվել։

Այնուամենայնիվ առկա որոշ տվյալների համաձայն՝ որոշ տարածքներում աղմուկի մակարդակը կարող է մոտավորապես 20 dB-ով գերազանցել սահմանված նորմերը։ Մասնագետի խոսքով՝ աղմուկի հիմնական աղբյուրները քաղաքում ինտենսիվ երթևեկությունն ու շինարարական աշխատանքներն են։

Աղմուկի երկարատև ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին այն ազդում է լսողության վրա և ունի կուտակային ազդեցություն։

«Աղմուկը կարող է աստիճանաբար նվազեցնել լսողությունը։ Կան տվյալներ, որ լսողության խնդիրների մոտ 30 տոկոսը կարող է կապված լինել երկարատև աղմուկի ազդեցության հետ»,- նշում է նա։

Բացի լսողությունից, աղմուկը կարող է ազդել նաև նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա, առաջացնել քնի խանգարումներ և ընդհանուր առմամբ նվազեցնել կյանքի որակը։ Որոշ ուսումնասիրություններ այն կապում են նաև դեպրեսիվ վիճակների առաջացման հետ։ Մասնագետը ընդգծում է, որ աղմուկի վտանգը պայմանավորված է ոչ միայն դրա բարձրությամբ, այլև ազդեցության տևողությամբ։ «Օրինակ՝ 100 dB մակարդակի ձայնը չպետք է ազդեցություն ունենա 15 րոպեից ավելի»,— ասում է նա։

Իսկ ինչպե՞ս նվազեցնել աղմուկի ազդեցությունը

Բարձր աղմուկից պաշտպանվելու միջոցները տարբեր են՝ կախված միջավայրից։ Բնակարաններում հնարավոր է կիրառել ձայնամեկուսացնող պատուհաններ, պատերի հատուկ նյութեր կամ ձայնակլանող պանելներ։ «Նույնիսկ սովորական գորգերը կարող են որոշ չափով նվազեցնել ձայնը, քանի որ ունեն ձայնակլանող հատկություններ, սակայն ժամանակակից ձայնամեկուսացնող նյութերը շատ ավելի արդյունավետ են»,— նշում է մասնագետը։

Աշխատավայրերում թույլատրելի սահմանաչափերը կարող են ավելի բարձր լինել։ «Օրինակ՝ մինչև 85dB աղմուկը կարող է թույլատրելի լինել մինչև ութ ժամ աշխատանքի ընթացքում, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է ապահովել ընդմիջումներ և օգտագործել հատուկ ձայնապաշտպանիչ ականջակալներ»,- ասում է Մոսեսովան։ Նրա խոսքով՝ նման միջավայրերում աշխատողների մոտ նաև պարբերաբար պետք է իրականացվեն լսողության ստուգումներ։

Top-News.am