Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինելու ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շքերթը կրճատվել է «ներկայիս օպերատիվ իրավիճակի պատճառով»։
Այս տարի շքերթին չի մասնակցի «ռազմական տեխնիկայի շարասյունը»։ Պատճառը կրկին նշվում է՝ «ներկայիս օպերատիվ իրավիճակը», սակայն հստակ չի նշվում, թե ինչն է ազդել նման որոշման վրա։
Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին չեն մասնակցի նաև «Սուվորովյան ռազմական և Նախիմովյան ուսումնարանների սաները, կադետական կորպուսների կրթվողները», հայտնել է նախարարությունը։
Ռազմական տեխնիկան մայիսի 9-ի շքերթում Կարմիր հրապարակում չի մասնակցի առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականին ներխուժեց Ուկրաինա։
«Շքերթի ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ռուսական օդաչուական ցուցադրական ավիախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհիչները Մոսկվայի երկինքը կներկեն Ռուսաստանի Դաշնության դրոշի գույներով», — նշվում է հաղորդագրության մեջ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին