Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի գործին՝ ընդգծելով, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ։
«Սա այլևս արձանագրված է ոչ միայն Ֆարմանյանի, այլև Մյասնիկ Մալխասյանի ու Մուշեղ Սաղաթելյանի գործերով։ Ցույցերը եղել են խաղաղ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը, ինչը կարևոր արձանագրում է»,- ասել է դատախազը։
Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքն է դրված վերջին շրջանում դատարան ուղարկված՝ 309-րդ հոդվածով (բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցում) ներկայացված մեղադրանքի տրամաբանության հիմքում. «10 անձանց սպանությունը մարտի 1-ի առավոտվանից սկսված շղթայական գործողությունների հետևանք է, և դրանցում ներգրավված են եղել ոչ միայն ոստիկանական, այլև զինված ուժերը»,- շեշտել է Աննա Վարդապետյանը։
Ըստ Վարդապետյանի՝ դատարան են ուղարկվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մեղադրանքներ, որոնք, Եվրոպական դատարանի նշած 5 հայեցակարգային վճիռների հիման վրա, վաղեմության ժամկետ չենթադրող հանցագործություններ են. «Սրանք համարվում են խոշտանգումներ»,- ասել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ