Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ամերիկահայ կինոռեժիսոր Մադելին Շարաֆյանը 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայներ Վարդուհի Թորոսյանի ստեղծած զգեստով, գրել է Zartonk Media-ն։ Շարաֆյանը, որը «Պիքսար» ստուդիայում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ նկարահանած առաջին հայ ռեժիսորն է, կրել է Թորոսյանի «Ջոկունդ» բրենդի զգեստը։ Նա «Օսկար»-ի երկրորդ անվանակարգին էր առաջադրվել «Դիսնեյ/Պիքսար»-ի «Էլիո» անիմացիոն ֆիլմի համառեժիսուրայի համար։
Զգեստի ընտրությունն իրականացվել է երևանյան «Rien-à-Porter» հարթակի համագործակցությամբ, որի նպատակն է միջազգային հարթակներում ներկայացնել հայ դիզայներների ստեղծագործությունները։
Այս կերպ «Օսկար»-ի կարմիր գորգին միավորվել են հայկական կինոն, նորաձևությունն ու մշակութային ստեղծարարությունը՝ ներկայացնելով հայկական դիզայնը աշխարհի ամենահայտնի բեմերից մեկում։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում