Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph
Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած գրոհի ժամանակ մահից խուսափել է այն բանի շնորհիվ, որ ավիահարվածից կարճ ժամանակ առաջ դուրս է եկել հարձակման ենթարկված շենքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը:
Հենց այս հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ Մոջթաբա Խամենեիի հայրը։ Պարբերականը վկայակոչում է այաթոլլա Ալի Խամենեիի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիի հաղորդագրության ձայնագրությունն՝ ուղղված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը: The Daily Telegraph-ը պնդում է, որ ձայնագրության իսկությունը հաջողվել է հաստատել անկախ ստուգման միջոցով: «Դա Աստծո կամքն էր. Մոջթաբան պետք է դուրս գար բակ ինչ-որ գործով, ապա վերադառնար: Նա եղել է դրսում և արդեն հետ վերադառնալիս է եղել, երբ հրթիռը հարվածել է շենքին: Նրա կինը՝ տիկին Հադադը, անմիջապես զոհվել է», - մեջբերում է թերթը Հոսեյնիի հաղորդագրությունը: Նա հայտնել է, որ հարվածի ժամանակ Իրանի նոր գերագույն առաջնորդը ստացել է միայն «ոտքի թեթև վնասվածք», իսկ նրա որդին նույնպես սպանվել է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին