Իրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին՝ Իրանի դեմ պատերազմին չմասնակցելու համար։ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի սկզբնական փուլում Սթարմերից խնդրել է «մի քանի նավ» և ականազերծիչ։
«Վարչապետը լավ մարդ է։ Կարծում եմ՝ շատ լավ տղա է։ Նա ասում է՝ «ուզում եմ խոսել իմ թիմի հետ»։ Ես ասում եմ՝ «թիմի հետ խոսելու կարիք չկա։ Դու վարչապետ ես։ Դու կարող ես որոշում կայացնել»։ «Պետք է խոսեմ իմ մարդկանց հետ»։ Ես ասում եմ՝ «չպետք է որևէ մեկի հետ խոսես»։ Այսպիսով՝ սա շատ հիասթափեցնող է», - ասել է Թրամփը լրագրողներին։ Նա կրկին ընդգծել է, որ Իրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ։ «Նա ասաց՝ «մենք կուղարկենք երկու ավիակիր»։ Ես պատասխանեցի՝ «դրանք ինձ այլևս պետք չեն։ Ինձ պետք չեն հաղթանակից հետո։ Ինձ պետք էին մինչև պատերազմի սկիզբը։ Ինձ պետք չեն Ձեր ավիակիրները, երբ մենք արդեն հաղթել ենք»»,- ավելացրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից