Պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը
Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններին՝ նախարարն ասաց, որ 2021 թվականի համեմատությամբ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության 17 տոկոս աճ կա: Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտում լիցենզավորման գործընթացից՝ Անդրեասյանը հայտնեց, որ 2025-ի դրությամբ 249 մասնավոր հաստատություն լիցենզավորված է, հաճախում է շուրջ 10 հազար 800 երեխա:
«Այդ երեխաներն, ըստ էության, դուրս եկել ստվերից: Լիցենզավորումը ոչ միայն որակի վերահսկողություն է, այլ նաև ապահովել է այս երեխաների հաշվառումն ու ընդգրկվածությունը մեր ընդհանուր վիճակագրության մեջ: Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում: Այս տարի պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ առումով աշխատում են գործընկեր համայնքների հետ:
Նա նշեց, որ պետության կողմից տարված աշխատանքների արդյունքում էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը: 2025թ դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում առկա չեն եղել նախադպրոցական ծառայություններ: 2023-ին այդ ցուցանիշը եղել է 229:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ