Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունները: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հայտնում է, որ բարեփոխումների առանցքում ապահովագրական գումարների (հատուցման առավելագույն սահմանաչափերի) էական բարձրացումն է, ինչը նպատակ ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց համար ապահովել առավել համապարփակ եւ համարժեք ֆինանսական պաշտպանվածություն:
Ըստ նոր կանոնակարգումների՝ սահմանվել են հատուցումների նոր շեմեր՝
* Գույքային վնասների գծով. Մեկ անձի համար սահմանաչափը գործող 1,800,000 ՀՀ դրամից բարձրացվել է 2,500,000 ՀՀ դրամի:
* Անձնական վնասների գծով (առողջություն եւ կյանք). Մեկ անձի համար սահմանաչափը գործող 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի:
Պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը՝ բարձրացվել են նաեւ մեկ պատահարի հետեւանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25,000,000 եւ 35,000,000 ՀՀ դրամ։
«Այս փոփոխությունները հանդիսանում են ԱՊՊԱ համակարգի շարունակական կատարելագործման փուլերից մեկը: Դրանք թույլ կտան ՃՏՊ-ների հետեւանքով առաջացած ծախսերը փոխհատուցել ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական բեռը եւ բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ