Բաքվի դատարանը ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ըստ AFP-ի՝ նա մեղադրվել է Բաքվի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ։
Ռայանի ենթադրյալ հանցակիցը՝ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին, «պետական դավաճանության» համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։
Դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Երկու մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։
«Mercorama»-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Նրան, մասնավորապես, մեղադրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ադրբեջանական բանակի սպառազինության և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ։
Ինչպես նշում է AFP-ն, գործարարի ձերբակալությունը տեղի է ունեցել Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածության շրջանում։ 2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին զենք մատակարարելու պատճառով մեղադրել էր Ֆրանսիային Կովկասում նոր պատերազմ հրահրելու մեջ։
Փարիզում հայտարարել էին, որ Բաքուն սպառնում է Երևանին։ Ի պատասխան՝ Ադրբեջանը վտարել էր ֆրանսիացի դիվանագետներին, որին հաջորդել էր Փարիզի նմանատիպ քայլը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ռայանի ձերբակալությունն անվանել էր «կամայական»՝ կոչ անելով նրան ազատ արձակել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին