Նրան հոգեբան է պետք. UFC-ի ռեկորդակիրը քննադատել է Ծառուկյանին՝ աղմկահարույց ծեծկռտուքից հետո
UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունն իր դժգոհությունն է հայտնել թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանի պահվածքի վերաբերյալ՝ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի ունեցած միջադեպից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի հայ մարտիկը հանդես էր եկել RAF պրոմոուշենի մրցաշարում և հաղթանակ տարել: Սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա մի քանի հարված էր հասցրել մրցակցին՝ դառնալով զանգվածային ծեծկռտուքի հրահրող: «Առաջին հերթին մտածեցի, որ այս ամենը շատ վատ է անդրադառնալու Արմանի վրա: Դանան Ուայթը այն կարծիքին է, որ Ծառուկյանը խնդիրներ է ստեղծում։ Նա վերջին պահին հրաժարվում է մենամարտից, օկտագոնից դուրս հարվածում է հանդիսատեսին և մրցակիցներին: Ինչո՞ւ UFC-ին ևս մեկ առիթ տալ: Դա պարզապես անիմաստ է: Արմանը հերթական անգամ ցույց տվեց, որ հաճախ անզուսպ է լինում: Նա պետք է սովորի հանգստանալ, մեկ քայլ հետ անել և կենտրոնանալ կոնկրետ նպատակի վրա»,- նշել է Բրաունն իր հեղինակային փոդքասթում։
Նախկին մարտիկը հավելել է, որ Ծառուկյանի գլխավոր նպատակը պետք է լինի բացառապես տիտղոսը. «Ծառուկյանը պետք է մտածի միայն UFC-ի չեմպիոնական գոտու մասին: Ըմբշամարտի գոտեմարտերը որևէ նշանակություն չպետք է ունենան։ Նա սարսափելի որոշում կայացրեց, երբ հարձակվեց մրցակցի վրա։ Նրան հոգեբան է պետք կամ մեկ այլ մասնագետ, որը կօգնի կառավարել էմոցիաները։ Եթե Դանան որոշի այս միջադեպն օգտագործել Արմանի դեմ, ապա նա լրջորեն կզղջա իր արարքի համար»։
Մեթ Բրաունը UFC-ի կիսամիջին քաշային կարգի բացարձակ ռեկորդակիր է՝ ժամանակից շուտ տարած հաղթանակների և նոկաուտների քանակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին