Հայաստանը կորցրել է 800 հեկտարից ավելի տարածք. հաստատել է ռուս դեսպանը
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ սենսացիոն տեղեկատվություն են տարածել: Տեղեկատվությունն իհարկե հերթական ադրբեջանական քարոզչությունը կարելի էր համարել, եթե մասնակից չլիներ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ռուս դեսպանը այցելել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղեր.«Մենք եկել ենք այստեղ մասնագիտական նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք, թե ինչ է կատարվում այստեղ, եւ մենք, իհարկե, հասել ենք մեր նպատակին»–հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ գյուղեր կատարած այցելության ժամանակ:
Դեսպանի խոսքերով՝ այս գյուղի այցելությունը շատ ուսանելի է եղել. «Այստեղ կա նաեւ հուզական պահ. մենք մեկ անգամ եւս մեր աչքերով տեսանք, թե որքան ծանր եւ բարդ է այս հակամարտությունը։ Մի բան է, երբ կարդում ես դրա մասին եւ լսում, եւ լրիվ ուրիշ է, երբ ինքդ ես տեսնում, զրուցում մարդկանց հետ։ Ռուսաստանը զբաղվել է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ հետագայում էլ պետք է զբաղվի, շարունակի այդ գործը»։
Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները և քաղաքական էլիտան ամեն բան անում են հասարակությանը համոզելու համար, որ իրականում հայկական կողմը կորցրել է անպիտան հողեր ու այդ հողերը եղել են չեզոք գոտում:
Փաստորեն Ադրբեջանը և այդ երկրում Ռուսաստանի դեսպանը ներկայացնում են իրականությունը և հայկական կողմի իրական կորուստները, որը արձանագրվել է ապրլյան պատերազմի օրերին:
Հետաքրքիր է, թե նման այցելության մասին տեղեկատվության տարածումից հետո ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության արձագանքը:
Հ.Գ. Պետք է նկատել, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրաժարվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել անցյալ տարվա ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)