Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին
Իտալական Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին։ Սպասվում է, որ միլանյան գրանդը հայ վետերան ֆուտբոլիստին նոր պայմանագիր չի առաջարկի, և կողմերի ճանապարհները կբաժանվեն։ Սակայն Մխիթարյանը միակը չէ. առաջիկա ամռանը «Ներաձուրիների» ճամբարում սպասվում է հիմնական կազմի բարձրակարգ ֆուտբոլիստների իսկական «արտագաղթ»։
Մխիթարյանից բացի, կենտրոնական գծի ևս մի քանի ֆուտբոլիստներ կարող են խզել կապերն ակումբի հետ։ Մասնավորապես, Էնդի Դիուֆը և Դավիդե Ֆրատեզին ավելի մոտ են հեռանալուն, քան մնալուն։ Մեծ հարցականի տակ է նաև Նիկոլո Բարելայի ապագան «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում՝ հաշվի առնելով նրա ոչ այնքան տպավորիչ մրցաշրջանը։
Ըստ Gazzetta dello Sport-ի և FCInterNews-ի՝ «Սան Սիրոյի» ղեկավարությունն արդեն որոշել է չերկարաձգել Ֆրանչեսկո Աչերբիի, Մատեո Դարմիանի և Ստեֆան դե Վրեյի պայմանագրերը։ Պաշտպանությունից կարող է հեռանալ նաև Դենզել Դումֆրիսը, ում նկատմամբ դեռ հունվարին լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում անգլիական «Լիվերպուլը»։
Փոփոխություններ կլինեն նաև դարպասային գծում. Յան Սոմերի կարիերան Ա Սերիայում մոտենում է տրամաբանական ավարտին, իսկ «Ինտերն» արդեն իսկ գտել է երազանքի թեկնածուին՝ ի դեմս «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարի։
Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա Մարկուս Թյուրամը նույնպես կարող է հավաքել ճամպրուկները։ Պատճառն այն է, որ Կրիստիան Կիվուն «Ինտերի» մեծահասակների թիմում հնարավորություն է տվել պատանի Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյին, ով իր փայլուն խաղով շատ արագ ստվերում է թողել ֆրանսիացի հարձակվողին։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն