Հիլարի Քլինթոնը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարի 26-ին ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը նախատեսում է Հիլարի Քլինթոնի հետ լսումները սկսել Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցմունքը լսելու համար հանձնաժողովի անդամները կմեկնեն Նյու Յորքի Չապակուա արվարձան, որտեղ ապրում են Քլինթոնները։
Նախկին պետքարտուղարը ԱՄՆ օրենսդիրներին ցուցմունք կտա ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից մեկ օր առաջ (նրա ցուցմունքը սպասվում է փետրվարի 27-ին)։ Զույգի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Էփշտեյնի գործի հետ կապված նոր ֆայլերի հրապարակումից հետո։ Նախկինում չբացահայտված ֆայլերում կան նախկին նախագահի լուսանկարները, որոնցում նա ջակուզիում է՝ կանանց ընկերակցությամբ։
Հիլարի Քլինթոնը նաև նշել է, որ իր ամուսինը մտերիմ հարաբերություններ չի պահպանել Էփշտեյնի հետ և պնդել է, որ վերջինը «թաքցրել է իր հանցագործությունները մինչև դատավճռի կայացումը»։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում