Ռոնալդուն խփել է կարիերայի 959-րդ գոլը
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում իր 959-րդ գոլն է խփել։ Պորտուգալացին աչքի է ընկել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/2026 մրցաշրջանի 15-րդ տուրի՝ «Ալ-Հիլալի» դեմ կենտրոնական խաղում։
«Ալ-Նասրի» ավագը բացել է հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին, սակայն դա չի փրկել նրա թիմին պարտությունից․ տանտերերը կամային հաղթանակ են տարել 3։1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Ալ-Հիլալը» անցկացրած 14 խաղից հետո վաստակած 38 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Նասրը» 31 միավորով երկրորդ տեղում է։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին