ԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. Politico
ԱՄՆ Սենատը կգնա ամանորյա արձակուրդների՝ լչուծելով պետական մարմինների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է հանգեցնել կառավարության աշխատանքի նոր շաթդաունի 2026թ․ հունվարի վերջին: Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրին:
Աղբյուրի համաձայն՝ կառավարության ֆինանսավորման փաթեթը Նոր տարուց առաջ չքննարկելու պատճառը օրինագծի արգելափակումն է դեմոկրատներ Մայքլ Բենեթի եւ Ջոն Հիքենլուփերի կողմից՝ Սպիտակ տան բյուջետային գրասենյակի կողմից Ազգային մթնոլորտային հետազոտությունների կենտրոնը լուծարելու որոշման պատճառով:
Հարցի հետաձգումը նշանակում է, որ օրենսդիրները կունենան ընդամենը մի քանի շաբաթ՝ ֆինանսավորման փաթեթն ընդունելու համար, նախքան կառավարության մասնակի շաթդաունը, որը կսկսվի 2026թ․ հունվարի 30-ին:
Politico-ն նշել է, որ նույնիսկ եթե սենատորները կարողանան փոխզիջման հասնել շաթդաունից առաջ, դա չի կանխի ֆինանսավորման հնարավոր խափանումը: Փաթեթի համաձայնեցումից հետո առաջատար հանրապետականները պետք է համաձայնության գան ԱՄՆ նախարարությունների աջակցության վերջնական չափի շուրջ:
Նոյեմբերի 12-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2026թ․ հունվարի 30-ը երկարաձգող օրենք։ Սա նշանավորել է ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային շաթդաունի ավարտը՝ հասնելով 43-րդ օրվան։
ԱՄՆ դաշնային կառավարության մասնակի շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման պակասի պատճառով, քանի որ Կոնգրեսում իշխող Հանրապետական եւ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների անդամները չեն կարողացել համաձայնության գալ մի քանի ծախսերի, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք միմյանց մեղադրել են շաթդաունը հրահրելու եւ քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ