Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Վենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասին
Արցախ

«Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր Լևոնս։ Իրեն նայողը կմտածեր, թե խոսելը, կատակելն իրենը չեն։ Բայց շատ հումորով էր։ Լուրջ դեմքով կատակ կաներ, բոլորը լիաթոք կծիծաղեին, նա էլ կզարմանար՝ ի՞նչ է եղել որ։ Շատ աշխույժ էր։ Փոքրուց բարի է եղել, կամեցող։ Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչ է դառնալու, ասում էր՝ դերասան։ Անընդհատ «Բանակում» սերիալն էր նայում, ասում՝ պետք է դերասան դառնամ, այդ սերիալում խաղամ։ Հետո մտափոխվեց, թե՝ պետք է իրավաբան դառնամ։ Ամեն ինչ ուզում էր անել։ Իրեն միշտ ասում էինք՝ եթե այսքան շատ բանի մասին ես մտածում, արդյունքում ոչինչ չես անի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հեղինեն՝ Լևոնի մայրիկը։ Ութերորդ դասարանում Լևոնը որոշում է՝ պետք է ոսկերչություն սովորի։ Լևոնն ընտանիքի միակ երեխան է։ «Իր հետ շատ մտերիմ էինք։ Երբ փողոց էինք դուրս գալիս, բոլորն ասում էին՝ կարծես ոչ թե մայր ու որդի, այլ քույր ու եղբայր լինեք»։
Լևոնը ծնվել է Աբովյանում, բայց ընտանիքը Գառնիում է ապրել։ «Երբ իրեն ասում էինք՝ տեղափոխվենք Երևանում ապրելու, միշտ արձագանքում էր՝ դուք գնացեք, ես Գառնիում եմ մնալու։ Ճիշտ է, գյուղական որևէ աշխատանք անել չէր սիրում, բացառությամբ ծաղիկներ աճեցնելը, բայց Գառնիի համար խենթանում էր, չէր մտածում որևէ այլ վայրում ապրելու մասին»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հեղինեն նշում է՝ որդին շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ «Պատմությունից իրեն հարցեր էինք տալիս, բոլորին պատասխանում էր, զարմանում էինք։ Չեմ կարող ասել, որ գերազանց է սովորել, բայց դասերին պատրաստ է եղել։ Շատ կարգապահ էր, կազմակերպված, որպես լավ աշակերտ ավարտեց դպրոցը»։

Լևոնը մի քանի ամիս ոսկերչության դասերի է հաճախել, իր ապագան այդ արհեստի հետ էր կապում։ «Բանակում ծառայելիս իր ծառայակից ընկերներից մեկի հետ որոշել էին՝ զորացրվելուց հետո պետք է խանութ բացեն, Լևոնն էլ այնտեղ ոսկերչությամբ զբաղվի։ Լևոնս նաև իր ընկերոջ կնքահայրը պետք է դառնար, այդպես էին որոշել։ Պատերազմից հետո ընկերը մեր տուն եկավ և կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց. «Լյովի հետ մեր պայմանավորվածությունը պետք է կատարենք»։ Ու մենք եղանք իր թե՛ կնունքի, թե՛ հարսանիքի քավորը»։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Կապանում։ «Շատ ոգևորված մեկնեց ծառայության։ Մեր միակ երեխան էր, իրենով էինք ապրում, անհանգստանում իր համար, մտածում էինք նաև, որ բանակում չծառայի։ Բայց նա կտրականապես մերժեց. «Եթե ինձ բանակից ազատելու փորձեր անեք, կփախչեմ, ես, միևնույնն է, գնալու եմ բանակ։ Քառօրյա պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ մի օր էլ ինձ այդպես բերեն տուն, մի օր էլ կարող եմ ես լինել այդ տղաների փոխարեն»։ Ասել է այդ բառերը։ Բարկանում էի՝ Լյո՛վ, նման բաներ մի ասա։ Դրանից հետո իմ ներսում վախ կար։ Բայց ինչ-որ պահի նաև ծառայությունից իրեն ազատելու մտքից հետ կանգնեցի՝ թող իմ որդին էլ ծառայի։ Ուզում էր Արցախում ծառայել, բայց ծառայության վայրը Կապանը դարձավ։ Ասում էր. «Իմ սրտով չեղավ, ես այստեղ չէի ուզում, պետք է ամեն ինչին մասնակցեի»։ Շատ ուրախ մեկնեց ծառայության, անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ պետք է գնա։ Ծառայության ընթացքում էլ ամեն ինչից շատ գոհ է եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 4-ին իրենց տարան Ջրական զորավարժությունների։ Չէր սիրում, երբ իրեն հարցեր էինք տալիս։ Միայն ասաց, որ զորավարժություններից իրենց զորամաս վերադառնալուց հետո արձակուրդ է գալու. «Չեմ համբերում, թե երբ պետք է տուն գամ»։ Կարծես զգացողություն ունենայինք, որ մի բան այն չէ։ Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էի։ Առավոտյան շշուկներ տարածվեցին, որ պատերազմ է, Ջրականը հարվածների տակ է։ Լևոնն ամեն օր երեկոյան ժամը ութին էր զանգահարում։ Ես չէի ուզում զանգահարել, որ հանկարծ իրեն չխանգարեմ։ Ժամը 12-ին զանգահարեց, ասաց. «Մա՛մ, որ բաներ լսես, սուտ է, չհավատաս, չնեղվես»։ Գիտեր, թե ինչ ապրումներ կունենամ։ «Լավ, բալե՛ս, քեզ լավ պահի»։ Լևոնս ասաց՝ դու չզանգես, ես կզանգեմ քեզ։ Այդ օրը կեսգիշերին խոսեցինք։ Պատերազմ բառը բերանումս թողեց. «Մա՛մ, քեզ ասել եմ, որ ոչ մի բան չկա, եթե մի բան լինի, ես քեզ կասեմ»։ Ամեն օր ասում էր՝ ուշ ենք գնում ճաշարան, հիմա էլ գնում ենք լողանալու, հետո քնելու։ Բայց իրենց մոտ էր առաջին զոհը եղել։ Արդեն այդ լուրերը տարածվել էին։ Բայց ես էլի չէի ցանկանում իրեն հարցեր տալ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Լևոնս զանգեց՝ մա՛մ, ո՞նց ես, քնե՞լ էիր։ Տղայիս ասացի, որ իր զանգին էի սպասում։ Հարցրեց՝ մա՛մ, ինձ հարցնո՞ւմ են։ Դրական պատասխան տվեցի։ Լյովս արձագանքեց. «Բոլորին ասա, որ իրենց շատ սիրում եմ ու բարևում եմ»։ Այդ օրը մայրիկիս տանն էի։ Գիշերով վեր եմ կացել, սենյակների դռները հերթով բացել եմ ու փոխանցել Լևոնիս բարևները։ Ես խոսում էի, Լևոնս ասում էր. «Լավ, մամուլկին, բարի գիշեր, ես էլի կզանգեմ»։ Ու իր այդ «լավ»-ը, որը մի տեսակ երկարացնելով էր ասում, մնաց իմ ականջներում։ Իր հայրիկն այդ ընթացքում Հայաստանում չէր, ասացի՝ Լյո՛վ ջան, պապայիդ էլ զանգիր։ «Մա՛մ, իրեն ցերեկը զանգել եմ, բայց դու էլ կփոխանցես բարևներս»»։

Տիկին Հեղինեն պատմում է՝ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մարդիկ խոսում էին, որ Գառնիից զոհ կա։ «Ասում էին՝ Սուրենն է, և մեկ էլ Աբովյանից մի տղա։ Քանի որ Լևոնս Աբովյանում է ծնվել, այդպես էր նշվում։ Ես էլ ասում էի՝ Լյովս իմանա, որ Սուրենին ինչ-որ բան է եղել, չի դիմանա։ Հեռախոսս բացել, ցույց էի տալիս Սուրենի, հետո Լևոնիս նկարը։ Մարդիկ կային, որ արդեն գիտեին լուրը, բայց ես անտեղյակ էի»։

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Իսկ հետո ծանր օրեր էին տիկին Հեղինեի համար, անգամ չապրելու փորձեր, բայց հոգեբանի այն խոսքը, որ այդ դեպքում Լևոնը մայրիկին չի ների, նրան հետ են պահել կյանքին հրաժեշտ տալու մտքերից։ Տարիներ շարունակ ընտանիքը պայքարում է, որ իրենց ընտանիքում կրկին երեխայի ճիչ լսվի։ «Անհնար է այսպես ապրել։ Պայքարում ենք բալիկ ունենալու համար, որ գոնե իրենով մխիթարվենք, ապրենք»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնիցս հետո եղբորս ընտանիքում որդի ծնվեց։ Հարսս հիվանդանոցից զանգահարեց. «Հե՛ղ, տղա եմ ունենալու, անունը Լևոն եմ դնելու»։ Լևոնը ծնվեց, և ես ու ամուսինս չորս տարի է՝ իրենով ենք ապրում։ Անընդհատ մեր տանն է, գնում է, գալիս, մեզ հետ մնում։ Նա մեզ ուժ տվեց։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որևէ մեկն ինձ լաց լինելիս չտեսնի։ Բայց փոքր Լևոնս ինձ մեկ անգամ տեսել էր հուզված։ Մի օր ասաց. «Հեղի՛ն, երազումս Լևոնին եմ տեսել։ Լյովն ասաց՝ դու մնա մամայիս մոտ, որ մամաս չլացի, պապաս բարի մարդ է, քեզ լավ կպահի»։ Եվ խնդրեց ինձ չլացել ու նկարագրեց Լյովիս այնպես, ինչպես որ նա կար։ Հասկացա, որ իրոք երազում տեսել է Լյովիս։ Այս տարիների ընթացքում մեզ ուժ տվողը, մեզ ապրեցնողը փոքրիկ Լյովս դարձավ»։

Հ. Գ.- Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ