Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութ

Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմՆիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ կանանց հետ ու կանանց համար․ ամփոփվում են հետազոտության արդյունքներըԱՄՆ կաջակցի Հայաստանի կիբեռանվտանգության ծրագրերին Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 5 կազմակերպություն
Մամուլ

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման «հեքիաթները»

Վերջին տարիներին Հայաստանի կրթական քաղաքականության առանցքային թեմաներից մեկը դարձել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը, որը հաճախ իշխանությունների կողմից ներկայացվում է որպես իրականացվող «բարեփոխումների» առանցքային ձեռքբերում։ Սակայն նույնիսկ ամենաթեթև վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններն ընդամենը հանրությանը մոլորեցնելու փորձեր են։

Իշխանությունները մշտապես շեշտադրում են, որ կրթության ոլորտում ուշադրության կենտրոնում է ոչ միայն ենթակառուցվածքների՝ դպրոցաշինության ու վերանորոգման հարցը, այլ նաև ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավումը։ Սակայն իրականությունն այն է, որ աշխատավարձի բարձրացման գործընթացը կառուցված է այնպիսի սկզբունքներով ու պահանջներով, որոնք էապես սահմանափակում են ուսուցիչների մեծամասնության իրական հնարավորությունը՝ օգտվելու իրենց վարձատրությունն ավելացնելու հնարավորությունից։ Մինչ իշխանական շրջանակները հանրային քննարկումների ժամանակ հաճախ մատնանշում են, թե իրենց կառավարման օրոք ուսուցիչներն ի վերջո սկսել են ստանալ «բարձր և արժանապատիվ» աշխատավարձ, իրականում գործ ունենք խիստ ընտրողական, սահմանափակ և ոչ ներառական մեխանիզմի հետ, որը ոչ միայն չի նպաստում կրթական որակի աճին, այլև խորացնում է համակարգային անհավասարությունները։

Այս գործընթացի առանցքում դրված է ուսուցիչների ատեստավորման համակարգը, որը ներկայացվում է որպես որակավորման գնահատման և ուսուցիչների մասնագիտական աճի խթանման միջոց։ Սակայն, եթե դիտարկենք այս համակարգի գործառնական մեխանիզմները, ապա կհամոզվենք, որ ատեստավորման չափանիշներն ու պահանջները ձևակերպված են այնպես, որ ուսուցիչների զգալի մասը պարզապես չի կարողանում հաղթահարել դրանք։ Ատեստավորման քննությունները հիմնականում կենտրոնացած են ակադեմիական գիտելիքների ստուգման վրա՝ շատ քիչ հաշվի առնելով կամ ընդհանրապես չհաշվարկելով մանկավարժական հմտությունները, դասավանդման իրական պրակտիկան, երեխաների հետ աշխատանքի փորձը, հոգեբանական պատրաստվածությունը և դասի մատուցման մեթոդաբանությունը։ Այսպիսով, անգամ երկարամյա փորձ ունեցող, աշակերտների կողմից սիրված և արդյունավետ աշխատող ուսուցիչները կարող են դուրս մնալ բարձր աշխատավարձ ստացողների շրջանակից՝ պարզապես այն պատճառով, որ չեն հաղթահարել այս չափազանց ակադեմիական և ձևական քննությունները։ Ավելին, ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները փաստացի դուրս են մղվում համակարգից կամ հայտնվում են այնպիսի սոցիալական և մասնագիտական ճնշման տակ, որ ստիպված են լքել ոլորտը։ Այս մոտեցումը ոչ միայն խախտում է սոցիալական արդարության սկզբունքները, այլև վտանգում է կրթական միջավայրում կենսունակության ու մասնագիտական բազմազանության պահպանումը։

Կառավարության համար, ինչ խոսք, ձեռնտու է գործընթացը դարձնել որքան հնարավոր է ընտրովի ու սահմանափակ, որպեսզի նվազագույն թվով մարդիկ կարողանան անցնել ատեստավորումը և ստանալ բարձր աշխատավարձ։ Սա թույլ է տալիս խնայել պետական բյուջեի միջոցները՝ միաժամանակ շարունակելով բարձրաձայնել «բարեփոխումների» մասին ու հասարակությանը ներկայացնել որոշ ընտրյալների՝ որպես հաջողված օրինակներ։ Չէ՞ որ եթե ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ստանա բարձր աշխատավարձ, ստիպված կլինեն էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը՝ կրճատելով այլ ոլորտների ծախսերը կամ իշխանական վերնախավի ներկայացուցիչների բարձր պարգևավճարները։

Այս իրավիճակն առավել խիստ ու տեսանելի է դառնում, երբ համեմատության մեջ ենք դնում տարբեր խմբերի աշխատավարձի փոփոխությունները։ Մինչ ուսուցիչների ընդամենը փոքր տոկոսն է կարողացել բարձրացնել իր աշխատավարձը ատեստավորման ճանապարհով, պետական կառավարման համակարգում աշխատավարձերը բազմապատկվել են, պարգևավճարների չափերը աճել են մի քանի անգամ, և այդ ամենը՝ առանց որևէ մրցութային կամ որակավորման մեխանիզմի։ Այս անհավասարությունը ոչ միայն սոցիալական արդարության խնդիր է բարձրացնում, այլև բացահայտում է կրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքը։ Իսկ երբ պաշտոնական քարոզչությունը որպես նվաճում մատուցում է այն փաստը, որ երկրում ընդամենը երկու ուսուցիչ է ստանում 700 հազար դրամ աշխատավարձ, սա այլ բան չէ, քան հասարակության աչքին թոզ փչելու փորձ։ Որքան էլ այս թիվը ներկայացվի որպես օրինակելի հաջողություն, իրականում այն բացահայտում է համակարգի փակվածությունը, ոչ թափանցիկ լինելը և ընտրովի մոտեցումը, երբ մի քանի անհատի օրինակով փորձ է արվում թաքցնել ամբողջ ոլորտի ճնշող մեծամասնության ծանր սոցիալական վիճակը։

Այս ամենը բերում է նաև համակարգային անհավասարության խորացման։ Միևնույն դպրոցում նույն պայմաններում աշխատող ուսուցիչները կարող են ստանալ շոշափելիորեն տարբեր աշխատավարձեր՝ միայն այն պատճառով, որ մեկը կարողացել է հաղթահարել ատեստավորման արհեստականորեն բարձր նշաձողը, իսկ մյուսը՝ ոչ։ Իսկ իրականում այս տարբերությունը ոչ մի կերպ չի արտացոլում նրանց աշխատանքի արդյունավետությունը, աշակերտների առաջընթացը կամ դասավանդման որակը։ Ատեստավորման արդյունքները, ըստ էության, չեն կապվում դասի կազմակերպման, մանկավարժական մոտեցումների, աշակերտների առաջադիմության հետ։ Սա հանգեցնում է այն իրավիճակին, երբ բարձր աշխատավարձ ստացող և ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչները կատարում են նույն աշխատանքը, ունեն նույն պատասխանատվությունը, սակայն արժևորվում են տարբեր կերպ։

Ոչ պակաս ցավոտ հարց է կրթական որակի և ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը։ Ներկայիս քաղաքականությունը, որը կենտրոնանում է միայն ակադեմիական գիտելիքների ստուգման վրա, ամբողջությամբ անտեսում է մանկավարժական պրոֆեսիոնալիզմի բազմաշերտ բնույթը։ Կրթության որակը կախված է ոչ միայն ուսուցչի տեսական գիտելիքներից, այլև նրա մանկավարժական կարողությունից՝ մոտիվացնել աշակերտներին, ստեղծել ստեղծագործական միջավայր, զարգացնել քննադատական մտածողությունը, աշխատել ներառական խմբերի հետ, կիրառել ժամանակակից մեթոդաբանություններ։ Այս բոլոր գործոնները դուրս են այսօրվա ատեստավորման գնահատականից։ Ավելին, գնահատման համակարգից դուրս է ուսուցչի մարդկային ու էթիկական կերպարը, համագործակցությունը ծնողների հետ, դպրոցական համայնքում ունեցած հեղինակությունը։

Այս ամենին գումարվում է վերջին տարիներին ուսուցիչների վրա դրված ավելցուկային բյուրոկրատական պահանջների և վարչարարության խիստ ծանրաբեռնումը։ Ուսուցիչները ստիպված են մեծ ժամանակ ծախսել զեկուցագրերի, հաշվետվությունների, տարբեր էլեկտրոնային հարթակներում տվյալների մուտքագրման վրա՝ հաճախ կատարելով այնպիսի գործառույթներ, որոնք ոչ մի կապ չունեն մասնագիտական աճի, դասավանդման որակի կամ աշակերտների առաջադիմության հետ։ Այսպես կոչված՝ «թվայնացման» ու «թափանցիկության» անվան տակ ուսուցիչը վերածվում է վարչական աշխատակցի, իսկ իրական դասապրոցեսը՝ մեխանիկական պարտականության։ Բացի դրանից, ուսուցիչը իր ազատ ժամանակի հաշվին տանը պետք է բավական աշխատանք իրականացնի, որ հասցնի կատարել իրեն տրված լրացուցիչ պահանջները։

Այս բեռը հանգեցնում է հավել յալ հոգնածության, դադարեցնում է մասնագիտական զարգացման մոտիվացիան, իսկ երիտասարդ մասնագետների համար կրթության ոլորտը դառնում է ոչ գրավիչ ու ոչ հեռանկարային։ Իսկ այս ամենի երկարաժամկետ հետևանքները տեսանելի են դառնում կրթական արդյունքների վրա։ Մինչ իշխանությունները խոսում են «կրթվելու նորաձևության» մասին, իրականում կրթական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ։ Մանկավարժական կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ու պատահական չէ, որ բուհերում մանկավարժական մասնագիտությունների դիմորդների թիվը կայուն կերպով կրճատվում է, իսկ այս ամենի ֆոնին ուսուցիչների միջին տարիքը շարունակում է բարձրանալ։

Այնինչ, իրական փոփոխության համար անհրաժեշտ է լիովին վերանայել մոտեցումները։ Հարկավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատավարձը կապվում է ոչ թե միայն ակադեմիական գիտելիքներին, այլև մանկավարժական հմտություններին, դասի արդյունավետությանը, աշակերտների առաջադիմությանը, ներառականության ու ստեղծագործականության խրախուսմանը։ Պետական քաղաքականությունը պետք է միտված լինի ուսուցիչներին վարչական ծանրաբեռնվածությունից ազատելուն, նրանց մասնագիտական աճի համար մշտական աջակցություն և շարունակական վերապատրաստում ապահովելուն, սոցիալական երաշխիքները ամրապնդելուն, բազային աշխատավարձի աստիճանաբար բարձրացմանը։