Վրաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը. Կոբախիձե
Վրաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, չնայած Բրյուսելի քննադատությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ նոր զեկույցի բովանդակությունը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե ԵՄ-ն դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից։
«Այս ամենը, իհարկե, խոսում է կրկնակի ստանդարտների և անարդարության մասին։ Սա նշանակում է, որ եվրոպական բյուրոկրատիան լուրջ խնդիրներ ունի։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք տարբեր սպասումներ ունենք Եվրամիությունում վերջնական փոփոխությունների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը և հույս ունենք, որ մինչ այդ ԵՄ-ում իրավիճակը արմատապես կփոխվի», - ասել է Կոբախիձեն։
Նոյեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած 10 երկրներում՝ Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Սերբիայում, Թուրքիայում, Մոլդովայում և Ուկրաինայում քաղաքական զարգացումների վերաբերյալ զեկույցները։
Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել այս երկրների մեծ մասին։
Այնուամենայնիվ, Վրաստանը միակ թեկնածու երկիրն էր, որի կառավարությունը Բրյուսելի կողմից կոշտ քննադատության է արժանացել իր վերանայման ժամանակ։
Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 2022 թվականին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում