Մինչ Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանությունը «գլուխ է գովում», թե իբր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են «կամավոր ատեստավորման» համակարգի շնորհիվ, պարզվում է՝ իրականությունը լրիվ հակառակի մասին է վկայում: Բացի այն, որ «բարձր» աշխատավարձ ստացողները բավականին քիչ են, միևնույն ժամանակ մանկավարժները լուրջ դժգոհություններ ունեն նշյալ համակարգից:
Բացի այդ, խմբագրությունը ավելի ու ավելի շատ զանգեր է ստանում տարբեր դպրոցներից, որ այսօր ուսուցիչների մեծ պակաս կա: Մեր նախնական ուսումնասիրությունները ևս վկայում են, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան: Բավական է հետևել պաշտոնական կայքերին, նաև դպրոցների սոցիալական էջերին, որպեսզի համոզվես, թե ինչքան շատ են հայտարարությունները, որոնք պահանջում են այս կամ այն առարկայի ուսուցիչ: Խնդիրը սուր է, մասնավորաբար, բնագիտական մասնագիտությունների գծով, չնայած այնպես չէ, որ հումանիտար առարկաների մասով ամեն ինչ նորմալ է:
Ընդ որում, ուշագրավ է, որ եթե այս խնդիրը սուր էր մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում, ապա հիմա Երևանում էլ վիճակը բարվոք չէ: Ընդ որում, մեզ հետ զրույցում տարբեր դպրոցների ներկայացուցիչներ նշում էին, որ նույնիսկ վիճակագրական տվյալներն են ապացուցում, որ լուրջ խնդիր կա, սակայն իրականությունն ավելի բարդ է, քան վիճակագրության արտացոլածը:
Բանն այն է, որ շատ դպրոցներում չեն կարողանում սերնդափոխություն իրականացնել, կամ փոխարինող գտնել ուսուցիչներին, որոնք ցանկանում են հեռանալ: Արդյունքում թվում է՝ կադրային բազան այդ դպրոցներում ապահովված է, սակայն իրականում այդպես չէ: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է