Շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, և հայկական տեղանուններ կտեսնենք ավելի լայն տարածքի վրա. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սևանա լճի մասին խոսելիս Գյոյչա անվանման գործածմանը։
«Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Բայց միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, և հայկական տեղանուններ կտեսնենք ավելի լայն տարածքի վրա։
Խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»,- ասել է նա՝ կոչ անելով նայել ոչ թե խոսույթին, այլ՝ եղած իրականությանը։
Միրզոյանը նշել է, որ կա Ալմա Աթայի հռչակագրով սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման փաստաթուղթ. «Ինձ համար, որպես կառավարության անդամի, սրա կշիռն անհամեմատ ավելի մեծ է»,- ասել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում