Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոշտ է արձագանքել ադրբեջանցի լրագրողի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին հարցին։ Նա նշել է, որ կուզեր ադրբեջանցի լրագրողից Երևանում լսել հարց, որը չէր կրկնի պաշտոնական Բաքվի խոսույթը, քանի որ իրենք այդ թեմաները քննարկում են ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ կա, հետևաբար, սա չենք ընդունում որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի, էական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք է բերվել, խաղաղություն հաստատվել է, բայց կան հարցեր, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնվում. «Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է»։ Ըստ նրա, արձանագրված է, որ այդ հարցում չկա համաձայնություն։ Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, որ այդ դեպքում չեն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, Միրզոյանն ասաց. «Դե, մենք էլ ասում ենք՝ իզուր եք այդպես անում, չարժի։ Բայց դե, դա էլ իրենց դիրքորոշումն է։ Հիմա սա այն հարցն է, որի շուրջ համաձայնություն չկա»։
Նրա խոսքով, համաձայնագրի նախաստորագրումը արձանագրեց խաղաղության հաստատումը. «Այն, ինչ նպատակ ունի համաձայնագիրը՝ խաղաղության հաստատումը, նախաստորագրմամբ հասել ենք՝ և լիդերների հանդիպմամբ, և հետագա հանդիպումներով։ Խաղաղությունը հաստատված է։ Մենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, վայելում ենք խաղաղությունը»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում