ՏԱՍՍ. Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ
ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցառումները և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը կլինեն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստի ուշադրության կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այն կկայանա նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, ով նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ։
Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նիստում նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։ Ինչպես նախկինում ՏԱՍՍ-ին ասել էր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, նիստում կքննարկվեն նաև հումանիտար համագործակցությունը և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։
Անվտանգության խորհրդի քարտուղարները իրենց աշխատանքային ծրագիրը կսկսեն Ալեքսանդրյան այգում ծաղիկներ դնելով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին Անհայտ զինվորի գերեզմանի հավերժական կրակի մոտ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում