Հայաստանը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները
Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով Հայաստանի 2026-ի ռազմական բյուջեի կրճատման մասին հարցին, նախարարը նշել է, որ նախորդ տարիների բյուջեի ծավալի ավելացման տենդենցի հետ համեմատ հաջորդ տարվա բյուջեն խախտում չունի։
«Բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 2025-ին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են և նույն 2026-ի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում, եթե 24-ի հետ համեմատում եք, բնական զարգացման տեմպեր են։ Այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա, Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։ Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները»,- ասել է նախարարը։
Հարցին, արդյոք Հայաստանը Հնդկաստանից Սու 30 MK ինքնառիթներ ներկրելո՞ւ է, նախարարն արձագանքեց․ «Նման պայմանավորվածություն չունենք»:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի նախագահի այսօրվա առավելապաշտական հայտարարությունները, նախարարը նշել է, որ ծանոթ չէ հայտարարությանը, բայց նաև հավելել է․ «Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունն իջել է նաև սահմանին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր «այսօրվա Հայաստանն ադրբեջանական ծագում ունի», Հայաստանի տեղանուններն ադրբեջանականանուններով է կոչել։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում