Երուսաղեմի հայոց պատրիարքն աջակցություն է հայտնել Մայր Աթոռին
Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Այս դժուարին ժամանակներուն, երբ մեր ժողովուրդը կը դիմագրաւէ ներքին եւ արտաքին փորձութիւններ, Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին կը մնայ մեր հոգեւոր յենարանը եւ բարոյական առագաստը, որ կը միացնէ մեր ժողովուրդը հաւատքի եւ յոյսի շուրջ: Հետեւաբար, Եկեղեցւոյ դէմ ուղղուած իւրաքանչիւր ոտնձգութիւն, ոտնձգութիւն է մեր պատմական յիշողութեան եւ հոգեւոր արժէքներուն դէմ: Անթոյլատրելի է պետական այրերու միջամտութիւնը Եկեղեցւոյ ներքին կեանքին, առաւել եւս՝ կարգալոյծ անձերու սատարումը՝ Հովհանավանքը զաւթելու եւ անվաւեր «պատարագներ» մատուցելով օրինական ծէսերը խաթարել փորձելու ընթացքին:
Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստօրէն կը դատապարտենք այս անօրինական եւ անպատուաբեր քայլերը եւ կոչ կ’ընենք պետական իշխանութեան՝ դադրեցնել Հայց. Առաքելական Եկեղեցւոյ ներքին գործերուն միջամտելու բոլոր դրսեւորումները, վերականգնել արդարութիւնը եւ օրինականութիւնը, եւ ապահովել Եկեղեցւոյ օծեալ սպասաւորներու անվտանգ եւ խաղաղ գործունէութիւնը:
Մեր անկեղծ զօրակցութիւնը կը յայտնենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հոգեւորականաց դասուն, որոնք անձնուէր կերպով եւ անսասան հաւատքով կը շարունակեն իրենց հովուական եւ հովուապետական առաքելութիւնը՝ չընկրկելով քաղաքական կամ վարչական ճնշումներու դէմ: Անոնց հաւատքը, համբերութիւնը եւ անշահախնդիր ծառայութիւնը այսօր եւս մեր ազգի անմահ ոգիին կենդանի վկայութիւն են:
Աղօթքով կը խնդրենք, որ Տէրը զօրացնէ Հայց. Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առողջ եւ երկար օրեր պարգեւէ Ամենայն Հայոց Հայրապետին, լուսաւորէ մեր իշխանութիւնները արդարութեան եւ ճշմարտութեան ճանապարհին, եւ պահէ մեր ժողովուրդը հաւատքի, խաղաղութեան ու համերաշխութեան մէջ»,- ասվում է հայտարարությունում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում