ՀՀ դեսպանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը
Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին ներկա են գտնվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելության ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։
«Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ դեսպանն ընդգծեց ս.թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Նա շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։
Միջոցառման մշակութային հատվածում հնչել են հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։
Դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային կատարմամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում