Հայաստանը 2023-2024-ին Ֆրանսիայի հետ կնքել է 274.5 մլն եվրոյի սպառազինության պայմանագրեր
2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Ազատության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության՝ երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցում։
Ֆրանսիայի ՊՆ-ն այդ փաստաթղթում նշում է՝ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։
«Նոր սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումն ու օպերատիվ գործողություններն ունեն խիստ պաշտպանական բնույթ։ 2023-ին Երևանում Ֆրանսիայի պաշտպանական առաքելության ստեղծումը թույլ է տալիս հնարավորինս սերտ կապեր հաստատել հայ գործընկերների հետ՝ համագործակցությունն ամրապնդելու լավագույն տարբերակների համար»,-նշվում է զեկույցում։
Ըստ դրա՝ մինչ 2022 թվականը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023-2024 թվականներին ցամաքային զորքերի սպառազինության բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, քննարկման փուլում են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տարբեր նախագծեր։ Ի թիվս սրա, հայ-ֆրանսիական պաշտպանական գործընկերությունը ներառում է լեռնային տեղանքում մարտերի վարման կարողությունների մեծացում, որի շրջանակում համագործակցում են Վազգեն Սարգսյանի և Սեն-Սիրի ռազմական ակադեմիաները։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում