Փաշինյանը տարիներով բանտարկվել է, մեքենան են այրել, ընդդիմադիրները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես հիմա
2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընտրված քաղաքապետ լինելով հրաժարականի դիմում գրեց, դուրս եկավ, 2012–ին էլի քաղաքապետի ընտրություններ եղան, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններին։ Էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին չորս մեր համաքաղաքացիները և վիրավորվեցին, կես մարդ դարձան մարդիկ, որոնք Վարդան Ղուկասյանի հետ մեքենայի մեջ էին եղել։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե երկրում 1937 թվականի մթնոլորտն է, իսկ Վարդան Ղուկասյանն էլ քաղհալածյալ է։ «Հիմա երբ է 37 թիվը, 2025–ի՞ն, թե՞ 2012–ին։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ իրենք լիազորություններ ունեն, իրենց լիազորություն սահմաններում, մասնակցում են ընտրություններին, հաղթում են, միավորվում են իրար, որևիցե մեկի հետ որևիցե խնդիր չի պատահում։ Եթե ոչ թե 37 թիվը, այլ 2021 թիվը լիներ, որևիցե մեկը բացի մեզանից չէր մասնակցի ընտրություններին։ Հիմա մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ մեր համայնքի ղեկավարների 1/3–ը, եթե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղե՞լ է նախկինում երբևիցե նման բան։ Չեմ կարծում, որ եղել է»,–ասաց նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում