Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգեւորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։
Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։
Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:
Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգեւորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», եւ «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում