Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլու համար 370 հազար դոլարի գրավ են պահանջել
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուց, որը մեղադրվում է անօրինական եկամուտների լեգալացման մեջ, պահանջում է 1 միլիոն լարիի (մոտ 370,4 հազար դոլար) գրավ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն։
«Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի [Ղարիբաշվիլու] համար որպես խափանման միջոց 1 միլիոն լարիի գրավ սահմանելու վերաբերյալ, որը կարող է ապահովվել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ անշարժ գույքով»,- ասել է Գվարակիձեն։
Վրաստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլու, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլու եւ նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաեւ նրանց հետ կապված ութ անձանց տների խուզարկությունների մասին: ՊԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն դոլար, 198 թանկարժեք իր եւ ժամացույց, արժեքավոր նկարներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս եւ 119 էլեկտրոնային սարք: Գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնել էր լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլարի առգրավման մասին։
2024թ․ Ղարիբաշվիլուն փոխարինել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ղարիբաշվիլին Կոբախիձեի փոխարեն գլխավորել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, իսկ ապրիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015թթ․եւ 2021-2024թթ․: Բացի այդ, նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է նաեւ ներքին գործերի նախարարության ղեկավարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում