Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութ

Երևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմՆիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ կանանց հետ ու կանանց համար․ ամփոփվում են հետազոտության արդյունքներըԱՄՆ կաջակցի Հայաստանի կիբեռանվտանգության ծրագրերին
Մամուլ

«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում

«Չարաճճի էր, ինչ անեին, նա պետք է ներկա լիներ։ Թախծոտ աչքերով երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաները։ «Լավ առաջադիմություն ուներ, միայն օտար լեզուներն էին իրեն հետ թողնում գերազանցիկ լինելուց։ Իններորդ դասարանից հետո ցանկանում էր ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակել, բայց թույլ չտվեցի։ Փոքրուց սեր է ունեցել զենքի հանդեպ։ Մանկապարտեզում, դպրոցում անգամ իր մոտ պետք է «զենք» լիներ՝ մատիտներից, քանոններից պատրաստված։ Ամուսինս զինվորական է եղել, շատ լավ էի հասկանում, որ իրեն բարդ կյանք է սպասվում։ Ասում էի՝ Էրո՛ ջան, երկրորդ անգամ չեմ ուզում նույն դժվարությունների միջով անցնենք։ Դեռ չգիտեի, թե ինչ է լինելու»։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը որոշում է՝ կգնա բանակ, կվերադառնա, բարձրագույն կրթություն կստանա։ Մայրիկի խոսքով, ծրագրավորում էր սովորելու։ «Բանակ գնալուն երևի վեց ամիս էր մնացել, որոշեց, որ պետք է վարորդական վկայական ստանա։ Մեքենա վարել շատ էր սիրում, իրեն «Շումախեր» էին ասում։ Սովորեց, քննությունը գերազանց հանձնեց, ծառայության ժամանակ էլ վարորդ էր»։

2020 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Այնքան ուրախ է մեկնել ծառայության։ Իրեն պետք է 2019 թվականի դեկտեմբերին զորակոչեին, հետաձգեցին։ Երջանիկ էի, որ Ամանորը մեզ հետ է անցկացնելու։ Նա նեղվել էր՝ շուտ կգնայի, շուտ կվերադառնայի։ Արցախում ծառայելու ժամանակ երեք ամիս՝ հունիսից օգոստոս, դիրքերում էին մնացել, քանի որ համավարակ էր։ Ինձ ասում էր. «Մա՛մ, չեմ էլ ուզում իջնել դիրքերից, այստեղ է ծառայությունը։ Այստեղ ես զգում, որ տղամարդ ես»։ Երանության գրկում էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչ դա մեծ տղայիս ասել էր, որ պատերազմ է սկսվելու։ 27-ի առավոտյան արթնացանք, մեր առօրյա գործերով էինք զբաղված, մեծ տղաս եկավ՝ մա՛մ, Արցախում պատերազմ է։ Ամեն ինչ թողած՝ իրեն էինք զանգում։ Հեռախոսը ձեռքիս սպասում էի իր զանգին, «մամ» բառին էի սպասում։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, հեռախոսի էկրանին «Բալես» գրվեց, երկրորդ զանգին չսպասեցի, պատասխանեցի՝ Էրո՛ս, ո՞նց ես, ի՞նչ կա։ «Մամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես իրար խառնվել»։ Ու լիաթոք ծիծաղով սկսեց խոսել՝ մի երկու հատ կրակոց էր, անցավ։ Բայց հեռուստացույցով հետևում էինք լուրերին, պարզ էր, որ պատերազմ է։ Էրիկս ասաց, որ Մարտունիում հանգիստ է։ Խաբեց, այդ պահին արդեն դիրքերում էր։ Ինձ իբր հանգստացրեց։ Զանգահարել էր եղբորը. «Դիրքերում ենք, լայնածավալ պատերազմ է, Արցախում ոչ մի տեղ էլ հանգիստ չէ։ Բայց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, պատրաստ ենք պատերազմին»։ Եվ այդպես ամեն օր սպասում էի իր զանգին։ Զանգում էր, խոսում էինք, հետո նորից նույն վիճակն էր, կրկին իր զանգին էի սպասում։ Երբ հարմար չէր լինում, չէր զանգում, այդ օրը մեռած մարդիկ էինք»։

Էրիկն անմահացել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին՝ իր ծննդյան օրվանից երկու օր առաջ։ «Անընդհատ ասում էի՝ երանի զինադադար լինի, հասնեմ քո մոտ։ Էրիկս իր ծննդյան օրն անչափ շատ էր սիրում։ Դեռ օրեր առաջ հյուրերի ցուցակը կազմում էր, մեզ էլ ասում էր, թե քանի հոգու է հրավիրել։ Պատերազմի թոհուբոհի մեջ ասաց. «Հիշում ես, չէ՞, մա՛մ, հոկտեմբերի 31-ին ծնունդս է»։ Հարցրեցի՝ ո՞նց կարող եմ տորթը հասցնել, որ դրանով ուրախանաք, նշեք ծնունդդ։ Էրոս ասաց. «Մամ, հիմա ծննդյան օրերին պեչենիների վրա ենք մոմ դնում և փչում։ Դե, սալ յուտն էլ անպակաս է»»։

Էրիկը պատերազմի օրերին եղել է Հադրութում, Ջրականում, Դրմբոնում, Վարանդայում։ Վարորդ լինելով՝ զորքի հետ ամենաթեժ կետերում է եղել։ «Հրամանատարն ասում էր՝ կարծես Մոնթեն լիներ, կարողանում էր բոլորին կառավարել։ Զինվորները նայում էին Էրոյին՝ կարո՞ղ ենք անցնել այս հատվածը։ Եվ անցնում էին կրակների միջով։ Բազմիցս շրջափակման մեջ էին ընկել ու դուրս եկել։ Հոկտեմբերի 23-ին Վարանդայում (Ֆիզուլի) ընկել էին շրջափակման մեջ։ Վիրավորվել էր, բայց բուժկետ չէր գնացել. «Քերծվածքների համար բուժկետ չեմ գնա, ձեզ հետ դիրքեր եմ բարձրանալու»։ Մեքենաներն ու զենքերը մնացել էին չեզոք գոտում։ Կա՛մ զոհվելու էին, կա՛մ պետք է մի ճար անեին։ Էրիկը կարողանում է զենքով լի մեքենան դուրս բերել այդ գոտուց և տղաներին հանել շրջափակումից։ Այդտեղ զոհվել էր իրենց հրամանատարը։ Ասաց՝ մեզ պահող ու պաշտպանող հրամանատարն էր։ Հոկտեմբերի 26-ին շրջափակումից դուրս էին եկել, հասել Մարտունի։ Այդ բոլոր մանրամասները նա միայն եղբորն է ասել, այն էլ՝ նրա համար, որ եթե իրեն մի բան պատահի, եղբայրն իմանա, թե որտեղ իրեն փնտրի»։

Վերջին անգամ Էրիկն ընտանիքի անդամների հետ զոհվելուց մի քանի ժամ առաջ է զրուցել։ «Իր հորեղբոր որդին էլ էր զոհվել, նա էլ կամավոր էր։ Հազիվ էինք իր հետ երկու բառ կարողանում խոսել։ Զրույցների ժամանակ հարցնում էր, թե պապան ուր է։ Ամուսինս Ջրականում է եղել, փորձեց իրեն հասնել, բայց Էրոս իր տեղը չէր ասում. «Բոլորիդ տեղն այստեղ եմ, սա ձեր 90-ականների կռիվը չէ»։ Ընկերը պատմեց՝ վերջինը Նարեկի՝ մեծ տղայիս հետ են խոսել, հետո հեռախոսներն անջատել են ու գրոհը սկսվել է. «Կրակներից ամբողջ Մարտունին լուսավորվում էր»։ Լուսաբացին է Էրիկս զոհվել։ Սնարյադն ընկել է, խրամատում եղել են Նորիկը, Էրիկն ու Արտակը։ Նորոն տեղում զոհվել է, Էրոն թիկունքից վիրավորում է ստացել։ Իջեցրել են իրեն, ասել է՝ ինձ թողեք, լավ եմ, Նորոյին իջեցրեք, որ մարմինը չմնա վերևում։ Մտերիմ ընկերներ էին։ Նահանջ հրաման է եղել։ Տղաներն ասում են՝ Էրոյին թողել ենք Ալեքսի մոտ, բարձրացել Ուլ յանասար կոչվող բարձունքը. «Բարձրանում էինք, ներքևում պայթյուններ էին»։ Մինչ տղաները իջել են, Էրիկն արդեն զոհված է եղել ականի պայթյունից»։

Ընտանիքին Էրիկն ասել էր՝ գուցե կապ չլինի, չի կարող զանգահարել, բայց թող հանգիստ լինեն։ Իսկ մայրիկն ասում է՝ երբ որդին ծննդյան օրը մայրիկին չի զանգահարել, կասկածները սկսել են անհանգստացնել նրան։ «Իր հեռախոսահամարն անհասանելի էր, սկսեցինք զանգահարել ընկերներին, ոչ ոք մեզ ճիշտը չէր ասում։ Հրամանատարը պատմեց՝ վիրավորները շատ էին, փորձում էինք իրենց օգնել։ Որոշում են կայացնում տղաների մարմինները փաթաթել և պահել։ Նոյեմբերի 7-ն էր, տեղեկություն չկար։ Ամուսինս, տղաս և եղբայրս մեկնեցին Արցախ։ Իրենց չէին ասել, որ տղաները զոհվել են, ասել էին, որ սպասում են նրանց իջնելուն, դիրքը բարձր է, կապ չկա։ Որոշ ժամանակ հետո մեկը մոտեցել էր ավագ որդուս և ցավակցել, այդ պահին ամեն ինչ պարզ էր դարձել: Նոյեմբերի 9-ին հրադադարը կնքեցին, այդ ժամանակ ասացին, որ չեզոք գոտում են տղաները մնացել։ Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը մտավ այդ հատված, Էրիկիս դուրս էին բերել։ Հետո սպասում էինք ԴՆԹ հետազոտության պատասխանին։ Չնայած մեր երեխային ճանաչել էինք, բայց ասացին, որ առանց հետազոտության մարմինը մեզ չեն տա։ Դատաբժիշկը մեզ իր գլխի հատվածը ցույց չտվեց՝ ինչպես գիտեք ձեր սիրուն Էրիկին, այդպես հիշեք իրեն։ Իր մարմինն էր, գրպանում իր իրերն էին, զինգրքույկը։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես հաստատվեց իր ինքնությունը։ Ամուսնուս ասում էի՝ ծանոթներ ունես, դիմիր, գիտենք, որ մեր երեխան է, թող շուտ անեն հետազոտությունը։ Ամուսինս ասաց՝ երբ գնում եմ ու այդքան մայրերի ու հայրերի եմ տեսնում, որոնք պատասխանի են սպասում, չեմ կարող նման բան անել»։

Ընտանիքի երեք զավակներն են Նարեկը, Էրիկը և Արեգը։ «Երբ տղաներս դռնից ներս են մտնում, սպասում եմ, որ հիմա Էրիկս էլ է ներս մտնելու։ Ապրելուս ուժը Էրիկս է։ Ապրում եմ, որ իրեն ապրեցնեմ։ Էրիկս գիտակցված մահվան է գնացել։ Երբ իրեն ասում էի՝ Է՛ր ջան, քեզ խնայիր, արձագանքում էր. «Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են։ Եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք։ Սրանք Մոնթեի դիրքերն են, իսկ Մոնթեի դիրքերը միշտ անառիկ պետք է մնան՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Եթե զոհվենք, բոլորս ենք զոհվելու»։ Երբ շրջափակումից դուրս էր գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, աղոթիր, քո աղոթքի շնորհիվ եմ ես ողջ մնացել»։ Բայց այդքան պայքարելուց հետո...»։

Հ. Գ. - Էրիկ Գալստյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ», հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։